Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

2019-ի տվյալները մեղմ բնութագրմամբ «ոգևորիչ» չէին. Արա Գալոյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը իր դիտարկումներն է ներկայացրել այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների վերաբերյալ:

«Այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական հաշվետվությունների հրապարակումն առանձնակի սպասում ուներ: Նոր իշխանություններն առաջին անգամ պիտի ներկայացնեին իրենց տնտեսական աշխատանքի արդյունքը՝ իրենց իսկ առաջին եռամսյակի աշխատանքային տվյալների հետ համադրելով:

Իսկապես հետաքրքիր պիտի լիներ 2019-ի առաջին եռամսյակի համադրումը 2020-ի նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Հատկապես, որ 2019-ի տվյալները մեղմ բնութագրմամբ «ոգեւորիչ» չէին: Անցած տարի հունվար-մարտին արտաքին ապրանքաշրջանառությունը 2018-ի համեմատ կրճատվել էր 5 տոկոսով (մեզանում «գեղեցիկ» ավանդույթ կա արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներ-համադրումները կատարել տարադրամով):

Մինչ արտաքին առեւտրի տվյալների համադրումը, դիտարկենք մեր իշխանությունների ամենասիրելի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը: Այն, որ այս տարվա առաջին եռամսյակի ՏԱՑ-ը նախորդ տարվա համեմատ ուղիղ 4 տոկոսանոց աճ ունի, նույնիսկ ծաղրանկարների թեմա դարձավ: Արտակարգ դրության պատճառով համարյա կիսով չափ քիչ աշխատանքային օրեր ունեցող մարտին ՏԱՑ-ը պաշտոնական տվյալներով ընդամենը 4.9 տոկոսով է կրճատվել նախորդ տարվա մարտի համեմատ: Բայց եռամսյակը աճ է արձանագրել հունվարի 9.3 տոկոսանոց ու փետրվարի 9.2 տոկոսանոց տվյալների «շնորհիվ»: Զուտ այն պատճառով, որ սա տեսանելի ապագայում, ցավոք, վերջին տնտեսական հաշվետվություններից էր, բավական ներողամիտ ընկալվեց մասնագիտական շրջանակների կողմից:

Սակայն կա մեկ փաստ, որ հնարավորինս քիչ էր կախված համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառ դարձած կորոնավիրուսից: Հետևաբար այն հնարավորինս շատ կարելի է համարել մեր տնտեսական իշխանությունների «ձեռագործ» արդյունք: Մեկ տարուց ավելի մեր իշխանությունները հպարտանում էին գնաճի բացակայությամբ: Իզուր էին համարյա բոլոր տնտեսագետները միաբերան բացատրում, որ դա հպարտանալու պատճառ չէ: Իզուր էին շատ տնտեսագետներ փորձում բացատրել, որ դրամի արժևորման ու խիստ փոխարժեքի պատճառով գնաճն իրականում տեղափոխվել է տարադրամի ոլորտ: Այսինքն, մեր ներքին շուկայում գներն աճում էին դոլարով: Պարզ սպառողն այս փաստն առժամանակ չի նկատի: Հետևաբար չէին «նկատում» նաև մեր «պոպուլիստները»: Իսկ դա սպառողի գրպանին խփելուց զատ առաջին հերթին հարվածում է տնտեսության արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտներին: Բայց քանի դեռ մեր արտագնա աշխատուժը շարունակում էր տրանսֆերտներով ապահովել տարադրամի պահանջարկը, կարելի էր ձևացնել, թե խնդիրը կարեւոր չէ:

2019-ի առաջին եռամսյակի արտաքին ապրանքաշրջանառության հաշվարկներն արվել են 1 դոլարը 487.23 դրամ փոխարժեքով: Այս տարվա միջին հաշվարկային փոխարժեքն ավելի ցածր է՝ 482.32 դրամ: Արդյունքում տարադրամով 2020թ․ հունվար-մարտը 4 տոկոսով նվազեց նախորդ տարվա համեմատ (5 տոկոս 2019-ին, ևս 4՝ 2020-ին): Բայց 4 տոկոսանոց անկումն արձանագրվել է դոլարային հաշվարկով: Դրամային ավելի մեծ է՝ 5 տոկոս: Դոլարային հաշվարկով արտահանումը նույնիսկ 0.2 տոկոսով աճել է: Բայց այդ ընթացքում ազգային դրամի արժևորման հաշվին դրամային հաշվարկով արտահանումը նվազել է 0.8 տոկոսով: Ինչո՞ւ ենք կարեւորում, այս հարցը ինքնին հռետորական է: Որովհետեւ հանրահայտ փաստ է՝ դրամի արժևորումը բացասական ազդեցություն ունի արտահանման վրա: Այդպես մեր արտադրանքը թանկանալով պակաս մրցունակ է դառնում արտաքին շուկայում»: