Ucom-ը նոր՝ տարածաշրջանային սկանդալի կենտրոնում
Պարզվում է Ucom-ի շուրջ զարգացող իրադարձությունները միայն Հայաստանով չեն սահմանափակվում: Հետաքրքիր է, որ նախկինում հեռահաղորդակցության ոլորտում հարևան Վրաստանում ծագած խնդիրների թե՛ սցենարներն են նման, թե՛ անձինք են նույնը:
Օրերս վրացական պետական Pia.ge տեղեկատվական ծառայությունը և մի շարք այլ վրացական հեղինակավոր՝ commersant.ge և bfm.ge էլեկտրոնային պարբերականներ անդրադառնալով հայաստանյան Ucom-ի և «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունների վերամիավորման շուրջ ստվերային պայմանավորվածություններին, զուգահեռներ են անցկացրել վրացական դեպքերի հետ: (https://pia.ge/ka/news/society/somkhuri-satelekomunikatsio-bazris-skandali-sakartvelosats-ukavshirdeba/?fbclid=IwAR2W5uFTpiw3oAzn9kSBFWcW4dd3MtJF_brmJrY1TaOkofEKL-idxjwadOM,
https://commersant.ge/ru/post/skandal-na-telekommunikacionnom-rinke-armenii-sviazan-i-s-gruziey?fbclid=IwAR2ywB87QgpWmucLekJQ-aWsyLZg-tRQXO1XYGOe7OZZoUjMQHINnaHhOYE):
Խոսքը Beeline Georgia ընկերությունում տեղի ունեցած իրադարձությունների մասին է, որը 2009-2011 թվականներին ղեկավարել է «ՎԵՈՆ Արմենիա» ընկերության՝ Beeline ապրանքանիշի ներկայիս գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Ուշագրավ է, որ վրաստանյան բացահայտումների արդյունքում ծանր մեղադրանքների պատճառով Պյատախինը ստիպված է եղել հեռանալ ընկերությունից:
Ու թեև այն ժամանակ գործը չի հասել քրեական պատասխանատվության, սակայն հեռահաղորդակցման բիզնես-շրջանակները Մոսկվայում Պյատախինի «առաջխաղացումը» հիմնավորել են Beeline-ի վրացական գրասենյակում լայնամասշտաբ և համակարգված գործունեության հետ:
Ստացվում է, Եսայան եղբայրների մեջքի հետևում ստվերային պայմանավորվածություններն ու նրանց փաստի առջև կանգնեցնելու սցենար եղել է, որը թեև Խաչատրյան եղբայրները հերքում են, սակայն, բավական մոտ է եղել այն ավարտին հասցնելու օրը, որը, բարեբախտաբար, ժամանակին կանխվեց Հայկ և Ալեքսանդր Եսայանների բացահայտման շնորհիվ:




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան