Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի ամսագիրը Հայաստանին նվիրված հատուկ համար է թողարկել

Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը ապրիլի 11-ին հանդիպել է Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի տնօրեն, դեսպան Վալերի Սադոխոյի (Валерий Садохо) հետ և շնորհակալություն հայտնել կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար։ Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ Վալերի Սադոխոն ներկայացրել է կենտրոնի հնարավորություններն ու աշխատանքի առանձնահատկությունները և նշել Հայաստանի և Բելառուսի՝ պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների ներքո առևտրատնտեսական կապերի զարգացման զգալի ներուժը։ Այս համատեքստում կարևորվել են նաև երկու պետությունների գործարարների ու բիզնես ոլորտի ներկայացուցիչների հաճախակի շփումները։

Շնորհակալություն հայտնելով Բելառուսի մարքեթինգի ազգային կենտրոնի կողմից հրատարակվող «Կոնյունկտուրա ռինկով» ամսագրի՝ Հայաստանին նվիրված հատուկ համարի թողարկման համար՝ դեսպան Ղևոնդյանն ընդգծել է նմանօրինակ ծրագրերի դերակատարությունը հայ-բելառուսական փոխգործակցության երկկողմ առևտրատնտեսական օրակարգի ընդլայնման և առաջմղման հարցում։

Հանդիպմանը քննարկվել են դեսպանության և մարքետինգի կենտրոնի միջև  համագործակցության ծավալման հնարավոր ուղղությունները, որոնք կխթանեն գործարար շրջանակների միջև կապերի զարգացումը, ազգային արտահանման ծավալների ավելացումն ու տեսականու բազմազանությանը։

Միաժամանակ, Վալերի Սադոխոն պատրաստակամություն է հայտնել տրամադրել համապատասխան հարթակ, ապահովել տեղեկատվական ուղեկցում և լուսաբանում հայ-բելառուսական բիզնես ոլորտի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման և անցկացման համար, այդ թվում՝ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում հնարավոր բիզնես-համաժողովների մասով։