«Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք». Սրբուհի Գրիգորյան
Նախկիններն ասում էին. մենք ենք կռվել ու հաղթել, ուրեմն՝ մենք ենք այս երկրի տերը։ Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը:
«Սիրելի գործընկերներ, կանգ առեք։
Ես երբեք ձեզ չեմ համեմատել նախկինի հետ։ Վախեցել եմ, այո, կրկնություններից վախեցել եմ։
Ես այն ժամանակ էլ գունավոր ակնոցով չեմ նայել կատարվողին։ Չեմ վախեցել իմ ճանապարհից հետ շպրտվելուց։ Ոչինչ ինձ համար իմ երկրից թանկ չէ։ Չի եղել ու չի լինելու...ՈՉԻՆՉ...
Բայց տեսնում եմ մի նմանություն, ու սիրտս կտոր-կտոր է լինում։
Նախկիններն ասում էին. մենք ենք կռվել ու հաղթել, ուրեմն՝ մենք ենք այս երկրի տերը։ Դուք ասում եք՝ հեղափոխություն ենք արել, ուրեմն բոլորդ լռեք...
Սիրելի, շա՜տ սիրելի գործընկերներ, այո, դուք քայլքով հեղափոխություն իրականացրիք։ Բայց ձեր բռնած այս ուղում հարկ է, որ կանգ առնեք...
Մտածեք...Եկեք միասին մտածենք...
Այո, անցյալը մարաղ մտած սպասում է ձեր, մեր, մեր պետության ձախողումներին, սպասում է՝ ՉԱՐԱԽՆԴԱԼՈՒ...
Պետք չէ ձեռնոց նետել խոսքի ազատությանը, մեր լուսավոր ապագային։ Բոլոր պաշտոնները ժամանակավոր են։ Հավերժ պետք է լինի ՀԱՅԱՍՏԱՆԸ...
Հանուն մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության՝ մտածեք իմ ասածների մասին։
Աստվածաշունչը հրաշալի շատ խոսքեր ունի։ Ինքներդ ընտրեք դրանցից մեկն ու ...Ես ընտրել եմ
Խաղաղություն ամենեցուս...
Ու ավելացնում եմ. կեցցե Հայաստանի Հանրապետությունը...»,- գրել է նա:




















Սուրեն Պապիկյանի գյուղում բարեգործության անվան տակ ընտրակաշա՞ռք են բաժանում, «Փաստինֆո»-ի հարցադրում...
Էդ փողն ի՞նչ եք արել. բա փրփուրը բերաններիդ ասում էիք՝ թոշակ բարձրացնելը անհնար է. Ավետիք Չալաբյան
Կենսաթոշակների բարձրացման թեմայով «ՀայաՔվեի» հրատապ մամուլի ասուլիսը կառավարության շենքի առջև` լուսա...
«Շրթունքների արքային» մահացած են գտնել. պլաստիկ վիրաբուժության աստղի խորհրդավոր մահը
Ադրբեջանն այլևս այն չէ, ինչ 1992-ին էր. այսօր այն ուժեղ պետություն է, որն ունակ է պաշտպանել իրեն. Ալ...
Կրոնական ազատությունը վտանգի տակ․ Հայաստան, Արցախ և միջազգային պատասխանատվություն․ Սամվել Կարապետյան
20 000 մատչելի բնակարան. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերից մեկը
Երևանում բախվել են «Tesla»-ն, «Mercedes»-ը և «Volkswagen ID.4»-ը
Տիկտոկում Փաշինյանի մասին ենթադրյալ վիրավորական արտահայտության համար քաղաքացին ձերբակալվել է
Թոշակների բարձրացման քայլը ոչ միայն ուշացած է, այլև բացարձակ կիսատ-պռատ. Ավետիք Չալաբյան