Վտանգավոր հիվանդությունների 7 ախտանիշ, որոնք շատ կանայք անտեսում են, բայց իզուր
Շարունակությունն՝ այստեղ
6. Քաշի կորուստ առանց պատճառի
Երբեմն դա կարող է Կրոնի հիվանդության, II տիպի դիաբետի կամ քաղցկեղի նշան լինել: Ամեն դեպքում այս նշանը վկայում է, որ օրգանիզմում ինչ-որ բան այնպես չէ:
Եթե ձեր քաշն առանց ջանքի վերջին 6-12 ամիսներին նվազեց 4-5 կիլոգրամով, բժշկի դիմեք:
5. Մազերի առաջացում այնտեղ, որտեղ չպետք է լինեն
Խոսում է այն մասին, որ օրգանիզմում չափից շատ են արական հորմոնները: Դա կարող է հանգեցնել անպտղության և նյութափոխանակության խանգարման, մեծացնել կրծքագեղձի քաղցկեղի և էնդոմետրիալ հիվանդությունների առաջացման ռիսկը:
Նախ նայեք աղյուսակը, որը ցույց կտա՝ արդյոք արժե անհանգստանալ և բժշկի դիմել:
4. Արնահոսություն դաշտանադադարից հետո
Դա կարող է արգանդի քաղցկեղի, ցերվիցիտի, միոմայի և այլ վտանգավոր պաթոլոգիկ գործընթացների պատճառ լինել:
Կանանց դեպքում, ովքեր փոխարինող հորմոնալ թերապիա են կիրառում, հետագայում էլ կարող է դաշտանի նման վիճակ լինել և մոտ 2 տարի տևել, դա նորմալ է: Մնացած դեպքերում պետք է բժշկի հետ խորհրդակցել:
3. Կրծքագեղձերի ցանկացած փոփոխություն
Կրծքագեղձերի քաղցկեղի առաջին նշաններն այնքան էլ հեշտ չէ նկատել: Երբ գործը հասնում է ցավին կրծքում և լիմֆատիկ հանգույցներում, հաճախ կարող է ուշ լինել:
Ինքնազննումը կարող է հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում: Ուշադրություն դարձրեք ցանկացած փոփոխության՝ կարմիր և կնճռոտ մաշկ, ելուստների առաջացում և այլն: Իսկ կրծքի ցավը հատկապես դաշտանի նախօրեին նորմալ է:
2. Ոչ բնորոշ արտազատումներ
Խոսում են բորբոքային հիվանդությունների, ինֆեկցիոն հիվանդությունների մասին: Պատճառները կարող են շատ լինել, ավելի լավ է՝ անմիջապես բժշկի դիմել:
Նորմայի սահմաններն անհատական են, բայց ընդանուր առմամբ, արտազատումները չպետք է կանաչ լինեն կամ տհաճ հոտ ունենան: Նորմալ է, եթե ցիկլի կեսին մի քանի օրով արյունոտ արտազատումներ են առաջանում (ամսեկանից մոտ 2 շաբաթ առաջ):
1. Առատ դաշտան
Պատճառները կարող են լինել անմեղ (ժառանգականություն, կլիմայի փոփոխություն կամ ավելորդ ջանասեր աշխատանք սպորտդահլիճում նախօրեին), կամ լուրջ՝ արգանդի միոմա, էնդոմետրիոզ, վահանաձև գեղձի աշխատանքի խամգարումներ: Պետք է բժշկի դիմել. առատ ամսեկանը հղի է անեմիայով:
Եթե դաշտանը 7 օրից ավել է տևում, միջադիրը լցվում է 1-2 ժամում, դա տագնապի պատճառ է, հատկապես եթե արտազատումների գույնը վառ կարմիր է:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է