Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարՄենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանՔասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ)

Փաշինյանը գիտակցու՞մ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցությանն նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

351 նոր վարակակիր մեկ օրվա ընթացքում։

Սպասելի էր՝ հաշվի առնելով իշխանության բնույթն ու բովանդակությունը։

Ինձ այստեղ ուրիշ բան է հետաքրքրում. Փաշինյանը գիտակցու՞մ է այս իրավիճակի համար իր անձնական պատասխանատվությունը, հասկանու՞մ է, որ իր և իր անգրագետ թիմի դատարկ մեծամտության ու անբովանդակ պոռոտախոսության պատճառով Հայաստանի տնտեսական ու առողջապահական համակարգերը հայտնվել են փլուզման եզրին։

Պատրա՞ստ է կրել անձնական և թիմային պատասխանատվություն այս իրավիճակի համար, խոստովանել իր անզորությունն ու անկարողությունը դիմակայել օրեցօր խորացող և անկառավարելի դարձած մարտահրավերներին։

Հայրենասեր, պատասխանատու և ինքնասիրություն ունեցող առաջնորդը վաղուց խոստովանել էր իր ձախողումն ու տապալումը և արժանապատիվ կերպով ներկայացրել էր իր հրաժարականը։

Բայց ոչ Փաշինյանը, քանի որ հայրենասիրությունը, ինքնասիրությունն ու պատասխանատվության զգացումը ոչ մի կապ չունեն իր հետ։

Հ.Գ. Հանրաքվե լինելու՞ է