Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թոշակառուների անկանխիկ ծախսերը նվազագույն են, հետվճարի այդ մեխանիզմը՝ անարդյունավետ․ Դավիթ ՀակոբյանԲաժանիր, որ տիրես․ մեր ժողովրդին միտումնավոր են պառակտել․ Լիլիթ ԱրզումանյանՖասթ Բանկը 600 միլիոն դրամից ավելի աջակցություն է տրամադրել տարբեր նախագծերի Ո՞վ կփոխարինի Հրայր Թովմասյանին 2024 թվականին ՀՀ-ում հանրաքվե չի եղել, առանց հանրաքվեի այդ տարածքները Ադրբեջանին փոխանցելը հանձնում անվանելը, մեղմ ասած, արդարացված է․ Մելոյանը՝ Կիրանցի մասինԲացի թուրքից, բոլորը ձեզ համար թշնամի՞ են. Արման ԱբովյանԲանջարեղեն արևային վահանակների տակ. Ուզբեկստանը և Ֆրանսիան գործարկում են ագրովոլտային համակարգեր Բուհեր, ուսանողական ինքնակառավարում և պետական գերակայություններ․ բարձրագույն կրթության խնդիրները«ՀայաՔվեն» «Անի պլազա» հյուրանոցի «Նաիրի» սրահում մամուլի ասուլիս-շնորհանդեսով կազդարարի իր քաղաքական հայտի մեկնարկըԻնչ նպատակով ենք մենք մտնում քաղաքականություն, և որն է մեր առանցքային հանձնառությունը. Ավետիք ՉալաբյանԹող գնան ղուրբան լինեն 5000 տղերքին. վանաձորցիների կարծիքները. «Համահայկական ճակատ» շարժումՎաղը` ժամը 15:00-ին, ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև կկայանա ակցիա. «Համահայկական ճակատ» շարժումՍահմանադրական փոփոխությունների հանձնաժողովն է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովը խնդրել է վերացնել երկքաղաքացիության և մշտական բնակությունների ցենզերը. Ռ. ՀայրապետյանՀայաստանին անհրաժեշտ են տնտեսական և ենթակառուցվածքային խոշոր նախագծեր. Գագիկ ԾառուկյանՍտորագրահավաք՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «Իրենց միակ կարմիր գիծը իշխանությունը պահելն է, մնացած բոլոր դեպքերում ցանկացած կարմիր գիծ հատելի է այս իշխանությունների համար». «Փաստ» Երբ նման հայտարարություններ անում է վարչապետը, դա արդեն հակաժողովրդավարական հրահանգ ու ցուցում է. «Փաստ» Անկումային և ճգնաժամային. Հայաստանի արտաքին առևտրի դիսբալանսը. «Փաստ» Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում Հայաստանի իշխանությունների գործողությունները. «Փաստ» «ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում իշխանափոխության օրակարգով. «Փաստ»
Տնտեսություն

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով շատերի համար նպատակահարմար չի լինի անշարժ գույքը պահելը և այն վաճառելու են նորաթուխ օլիգարխներին․ Թաթուլ Մանասերյան

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխության հետևանքով ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կտուժեն, այլ կարող են այնքան հարկել, որ նպատակահարմար չլինի անշարժ գույքը պահելը և մարդիկ վաճառեն իրենց գույքը նորաթուխ օլիգարխներին։ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած օրենսդրական նախաձեռնություն պետք է ունենա իր սոցիալական և տնտեսական գինը։ «Սրա արդյունքում ոչ միայն միջին խավի ներկայացուցիչները կարող են տուժել, այլ կստացվի, որ օրինակ, այնքան կարող են հարկել, որ նպատակահարմար չլինի և մարդիկ հրաժարվեն իրենց գույքից, վաճառեն նորաթուխ օլիգարխներին, որոնք արդեն ծիլ են տալիս այս երկու տարվա ընթացքում։ Չվաստակած եկամուտները՝ պարգևավճարներ, գործուղումները և ստվերային եկամուտներ նույնպես։ Որևէ մեկը ՀՀ-ում միամիտ չէ կարծելու, որ 2018-ի մայիսից այս կողմ միայն հրեշտակներ եկան կառավարություն, իսկ սատանաներին այրեցին։ Այդպիսի միամտություն ոչ ոք չունի»,- նշեց նա։

Ստվերային եկամուտները, ըստ տնտեսագետի՝ պետք է նյութականացվեն, ինչպես անկախացումից հետո եղավ․ «Այդպես եղավ 1991-ին, երբ կոմունիստական որոշ ստվերային օլիգարխներ, այդ միջոցով կարողացան մասնավորեցնել բազմաթիվ գույք։ Հիմա նույնն է, տեսեք ինչ է ստացվում, այն մարդիկ, ովքեր ոչ միայն այսօր ձեռք են բերել, այլ ժառանգություն են ստացել իրենց ծնողներից նորմալ տուն, ստացվում է, որ նրանք իրավունք չունեն նորմալ պայմաններում ապրելու։ Նրանց ձեռքից ունեցվածք խլելն օրինականացվում է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Հիշեցնենք, որ Կառավարությունը մայիսի 27-ի նիստում ընդունեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից գույքահարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նախագծի ընդունման ժամանակ հայտարարել էր․ «Առաջարկվող փոփոխության արդյունքում ակնկալվում է, որ պոտենցիալը գույքային հարկերի հարկման մոտավորապես 4․3 անգամ առաջարկվող մոտեցման ընդունման դեպքում կաճի»:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Հայաստանում անշարժ գույքի հարկ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 0,2 տոկոս, իսկ եվրոպական մի շարք երկրների, Հայաստանին հարևան երկրների, ԵՏՄ անդամ երկրների, ինչպես նաև բազմաթիվ այլ երկրների շարքում 0․2 տոկոսից ցածր ցուցանիշ ունեն միայն Մոլդովան և Ինդոնեզիան: Օրինակ՝ Վրաստանում այդ ցուցանիշը կազմում է 1․1 տոկոս, Ռուսաստանում՝ 1․2 տոկոս, Մեծ Բրիտանիայում՝ 1․4 տոկոս, Ճապոնիայում՝ 1․9 տոկոս, Իսրայելում՝ 2 տոկոս, ԱՄՆ-ում՝ 2․7 տոկոս:

Թաթուլ Մանասերյանի կարծիքով՝ սխալ է գույքահարկի համաշխարհային դրույքաչափերը ներկայացնելը, երբ Հայաստանում կենսամակարդակն անհամեմատ ցածր է։ Ըստ նրա՝ նման համեմատության համար, ՀՀ-ում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը գոնե պետք է հասցնել համաշխարհային միջինին։

«Շատ ներողություն, բայց «ղալաթ» են անում։ Մենք հասե՞լ ենք այդ մակարդակին, ինչի՞ մասին ենք խոսում։ Նույնիսկ տարածաշրջանում «էշի ականջում» ենք, համեմատեք մեր հարևան երկրների հետ և կտեսնեք։ Ամոթ է, այդպիսի համեմատություններ չի կարելի անել, «լափառոշ» խոսակցություններով երկիր չեն ղեկավարում։ Ղեկավարում են տքնաջան աշխատանքով, այս մարդիկ սովոր են ընդամենը բռնել, նստեցնել, ասֆալտին փռել, սրանում մասնագիտացած են, բայց ի վիճակի չեն նոր արժեք ստեղծել։ Եվ նրանց իրենց մեթոդներով պետք է քշել։ Իրենք մարդկանց մեջ ատելություն սերմանելով ի վերջո դրան են հասնելու»,- ասաց Թաթուլ Մանասերյանը։

Գույքահարկի դրույքաչափերի փոփոխությունը և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, տնտեսագետի կարծիքով՝ փոխկապակցված են։  «Այստեղ դիտավորություն կա։ Ստացվում է, որ մարդիկ, որոնք ժամանակին անշարժ գույք են ձեռք բերել կամ ծնողներից ժառանգություն են ստացել, իրավունք չունեն այս օրենքի պարագայում ապրել նորմալ պայմաններում։ Այսօր 1/3-ից ավելին աղքատության շեմին է, բայց դրանց մեջ քիչ չեն մարդիկ, որոնք կարող եք հանդիպել, օրինակ, Երևանի Կենտրոնում։ Սա նշանակում է, որ ճնշումը պետք է ավելացնել և ակնհայտորեն մարդիկ ի վիճակի չեն լինելու այդ գույքահարկը մուծել»,- նշեց նա։

Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ և «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, և գույքահարկի դրույքաչափերով ներկայացվող մտահոգությունները հնարավոր էր լուծել արդեն գործող օրենսդրությամբ։

«Գործող օրենսդրությունը և´ նախորդ, և´ այս օրենքի դեպքում բոլոր հնարավորություններն ընձեռում է այդ մտահոգությունները փարատելու համար։ Մտածել, թե բոլորն ապուշ էին անկախացման տարիներին և չէին մտածում, որ ապօրինի ձեռք բերված գույք կա և կարելի է դա բռնագանձել, դա բնականաբար միամտություն կլինի։ Բոլոր կառավարությունները, որքան էլ մենք քննադատենք նրանց, յուրօրինակ մի մրցույթ են կարծես ունեցել՝ մեկի մեկից ավելի լավը երևալու և ավելի արդարամիտ լինելու, ժողովրդի համար ինչ-որ բան անելու։ Թեկուզ այդ տեսանկյունից ամեն մեկն ինչ-որ մի քար դրել է օրենսդրության մեջ և նույնը շքեղության հարկը կամ պրոգրեսիվ գույքահարկի մոդելը, վաղուց կա գործող օրենսդրության մեջ»,- ասաց նա։