Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ԶՊՄԿ-ն` Կանադա-Եվրասիական պալատի անդամ. հանքարդյունաբերության ոլորտում նոր էջ է բացվումՄոտ 500,000 մարդ չունի արժանապատիվ աշխատանք. հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը շուտով կփոխի այս իրավիճակըՄհեր Ավետիսյանը առաջարկել է Իրանի դեսպանատան առջև ծաղիկներ, մանկական խաղալիքներ տեղադրենք«Ինտերը» տանը հաղթեց «Ջենոային»․ Մխիթարյանը՝ գոլային փոխանցման հեղինակ Սարդար Վահիդին նշանակվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նոր հրամանատարՄենք Իրանին կհարվածենք այնպիսի ուժով, որպիսին նախկինում երբեք չի տեսնվել․ Թրամփ «Համահայկական ճակատ»-ը իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնում եղբայրական Իրանի ժողովրդին. Արշակ ԿարապետյանՔասախում «ՎԱԶ 2107»-ը բախվել է «Առողջ այգու» պարսպին․ կան վիրավորներ Առավել քան երբևէ Հայաստանը պահանջ ունի նոր վարչապետի՝ Սամվել Կարապետյանի. Նարեկ Կարապետյան Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեմնան վերաթողարկում է Gucci-ն. Երբ ժառանգությունը հանդիպում է ժամանակակից շքեղությանըԱրարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել էԱլափարսի խաչմերուկում բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը Պատերազմ Իրանում․ հետևանքներն ու սպառնալիքները Հայաստանի համար. Էդմոն Մարուքյան Հորոսկոպ. Ի՞նչ կբերի մարտի 3-ի խավարումը կենդանակերպի բոլոր նշաններին Հրդեհ է բռնկվել «BMW X5»-ումՀամբերություն և խաղաղություն եմ մաղթում բոլորին, երկնքում և երկրի վրա․ Ավետիք Չալաբյան Սպերցյանի գոլն օգնեց «Կրասնոդար»-ին հաղթել «Ռոստով»-ին և վերադառնալ առաջին հորիզոնականԽորին ցավակցություն ենք հայտնում բարեկամ Իրանի ժողովրդին․ ՀայաՔվեՊատրաստվում ենք ստանձնել երկրի պատասխանատվությունը՝ նոր և ուժեղ առաջնորդությամբ. «Ուժեղ Հայաստան» կուսակցություն (տեսանյութ)

Փաշինյանը հատուկ, գաղտնի հրաման է տվել, որպեսզի կորոնավիրուսի զոհերը մնան անանուն. Միքայել Մինասյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ունի մի նպատակ՝ իր ընտանիքի և իր բարեկեցությունը: Բառից բուն և լայն իմաստով: Այս մասին այսօր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարեց իր «Ստի վերջը» տեսաշարի 7-րդ հոլովակում:

Տեսանյութում Մինասյանը անդրադարձավ ապրիլյան պատերազմի ժամանակ զենքի անօրինական վաճառքին, խոսեց «նախնադարյան» զենքի ձեռքբերման գործարքի կոռուպցիայի և անտեսվող մահերի մասին:

«Փող, իշխանություն: Դրա համար նա պատրսատ է անել ամեն ինչ: Դրա համար նա փորձեց պայմանավորվել մեր երկու ամենամեծ թշնամիների հետ: Իր իշխանությունը ամրապնդելու և  զավթելու վերջնականապես ՀՀ-ն, նա մուրաց Ալիևից՝ իր նոր «կիրթ և կառուցողական» ընկերոջից, կրակի դադար մեկ ու կես տարով: Եվ մենք վճարելու ենք այդ ժամանակաշրջանի համար մարդկային կյանքերով: Ալիևը օգտագործեց դա ամրապնդելու համար պաշտպանական գիծը: Դրա մասին մենք խոսելու ենք»,- հայտարարեց Մինասյանը:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը սկսեց պայմանավորվել մեր երկրորդ թշնամու՝ կորոնավիրուսի հետ:

«Նիկոլ Փաշինյանը չի հարգում հայ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը չի հարգում կյանքը: Ինքը միշտ է եղել անտարբեր մարդկային ճակատագրերի նկատմամբ: Մարտի 1-ի զոհերը իր համար միշտ եղել են և կան քաղաքական գործիք, և նույն վիճակը  այսօր է։ Նիկոլ Փաշինյանը հատուկ, գաղտնի հրաման է տվել, որպեսզի կորոնավիրուսի զոհերը մնան անանուն: Հնարավորինս շատ, հնարավորինս ամեն ինչ արվում է, որպեսզի այդ աճպարարության արդյունքում թվերը, որոնց ես չեմ հավատում, մնան անանուն. 5 զոհ, 7 զոհ, 6 զոհ: Ոչ, այդ մարդիկ ունեն անուն, ազգանուն: Հարգեք կյանքը և հարգեք մահը, որովհետև վերջին դատաստանում Նիկոլ Փաշինյանին դիմավորելու են այդ մարդիկ, որոնց նույնիսկ մահը դուք չհարգեցիք: Ճակատագրի բերումով, ՀՀ-ն ամենաբարդ վիճակում՝ մի մարդու ձեռքերում է, որը ի վիճակի չէ և չի ուզում ոչինչ անել, բացի սեփական գրպանները լցնելուց, խաբելուց և PR-վելուց»,- հայտարարեց Մինասյանը:

Նա նաև անդրադարձավ կորոնավիրուսից մահացած երգահան Սարգիս Շիբոյանին՝ նշելով, որ շատ լավ է, երբ մարդուն տալիս են անուն, ազգանուն, դեմք, ընտանիք և ճակատագիր:

«Չնայած Նիկոլ Փաշինյանի խղճուկ տեխնոլոգիաների, որ մահացածները սոսկ թիվ են, ոչ, մահացածները մարդիկ են, որ ունեն չավարտված գործեր կամ լավ գործեր և այդպիսին էր երգահանը»,- ասաց նա և տեսանյութը ավարտես Սարգիս Շաբոյանի երգերից մեկով:

">

 

Ավելին