«Բելառուսում փաշինյաններ ու զելենսկիներ չկան, այստեղ Մայդան չի՛ լինելու»․ Լուկաշենկո․ Belta
Մայդան չի լինելու Բելառուսում: Այս մասին այսօր ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պետական անվտանգության հանձնաժողովի նախագահ Վալերի Վակուլչիկի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է Belta֊ն:
«Պետական անվտանգությունը հիմքերի հիմքն է: Այս հանդիպմանը ես ուզում եմ նախազգուշացնել ձեզ և բոլոր այդ «մայդանիստներին», որ Բելառուսում «մայդաններ» չեն լինելու», - շեշտեց Բելառուսի առաջնորդը: Ալեքսանդր Լուկաշենկոն հորդորեց չկիրառել համեմատություններ։ «Վերջերս հարևան երկրի թերթը գրեց, որ մենք ունենք նոր փաշինյաններ, նոր զելենսկիներ, և ունենք գրեթե այնպիսի իրավիճակ, ինչպես Հայաստանում կամ Ուկրաինայում էր: Ես պետք է ասեմ, որ իրավիճակը այլ է։ Մենք չունենք Փաշինյան և Զելենսկի՝ անկախ նրանից, թե ինչ իրադարձություններ են տեղի ունենում այստեղ։ Նրանք՝ Զելենսկին և Փաշինյանը, տաղանդավոր մարդիկ են, և, ամենակարևորը, իրենց երկրի հայրենասերները։ Ես նրանց արդեն մոտիկից հանդիպել եմ: Նրանք նվիրված են իրենց երկրին», - ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Պետության ղեկավարն ընդգծել է, որ ոչ ոք չի խանգարում բացեիբաց արտահայտել իրենց տեսակետը, բայց օրենքի շրջանակը պետք է պահպանվի:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է