Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Ի՞նչ գին է վճարում Հայաստանը գազի դիմաց

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«2019 թ-ի հունվարի 1-ից ռուսաստանյան «Գազպրոմը» Հայաստանի համար գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից բարձրացրեց 165 դոլար... ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի բնակչության համար գազի գինը կմնա անփոփոխ և այլ միջոցներից կկոմպենսացվի «Գազպրոմ-Արմենիայի» վնասը... Քանի որ գազի գնի թանկանալու դեպքում ձմռան ամիսներին հայ սպառողների համար գազամատակարարն այն չէր թանկացնում և գնի բարձրացումը գրեթե մշտապես տեղի էր ունենում ապրիլի 1-ին, ես ինքս էլ իմ վերլուծություններում նշում էի, որ այս անգամ ևս գազը հայաստանցի սպառողների համար կբարձրանա ապրիլի 1-ին... Սակայն իրականությունն այլ էր... Ապրիլի 1-ին գազի գինը չբարձրացավ, սակայն «Գազպրոմ-Արմենիայի» գրեթե բոլոր մարզային մասնաճյուղերի աշխատակիցները տագնապի մեջ են. ըստ տեղեկությունների` գազամատակարարի կենտրոնական գրասենյակից հրահանգ է իջել, որ 50 տոկոսով պետք է կրճատվի «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների թիվը... Հայաստանի մասշտաբներով դա կլինի մոտ 3 հազար աշխատակից... Ստացվում է, որ գազի գինը 15 դոլարով չբարձրացնելու համար գազամատակարարը 3 հազար աշխատակցի գործազուրկ է դարձնում՝ այդպիսով փոխհատուցելով վնասը... 

Իսկ ի՞նչ է անում ՀՀ կառավարությունը... Մի քանի օր է այդ լուրերը բավականին ակտիվ շրջանառվում են ոչ միայն մամուլում, այլև բնակչության շրջանում, ինչպես նաև «Գազպրոմ-Արմենիայի» աշխատակիցների շրջանում, սակայն իշխանությունների կողմից որևէ արձագանքի չեն արժանացել... 

Հուսանք, իր ասելով, 50 հազար աշխատատեղ ստեղծած կամ ստվերից դուրս բերած պարոն վարչապետը, որի մեջբերած այդ թիվը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, կբացատրի թե իրականում 3000 մարդ ինչու՞ պետք է կորցնի իր իրական աշխատանքը... 

Հետաքրքիր է, պարոն Փաշինյանի նշված այդ 50 հազար աշխատատեղերից քանիսն է բաժին հասնում Շիրակի մարզին և որքան աշխատատեղ է փակվել Շիրակում և Գյումրիում նրա «քայլող» թիմի իշխանության գալուց հետո... 
Հ.Գ. Ստացվում է, որ Հայաստանը գազի գինը չբարձրացնելու համար վճարում է 3 հազար մարդու գործազրկության գնով...