Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Հնարավոր է՝ Google-ին 5 մլրդ դոլարով տուգանեն տվյալների ապօրինի հավաքման համար

Երեքշաբթի ամերիկյան Google կորպորացիայի դեմ հավաքական հայց է ներկայացվել՝ կապված միլիոնավոր օգտատերերի մասնավոր կյանքի մեջ ապօրինի ներխուժելու մեղադրանքների հետ: Reuters գործակալությունն այսօր հայտնել է, Alphabet ամերիկյան հոլդինգին, որի մեջ է մտնում Google-ը, սպառնում է 5 մլրդ դոլարի տուգանք:

«[Google-ը] չի կարող մասնակցել համակարգիչ կամ հեռախոս ունեցող փաստացի յուրաքանչյուր ամերիկացու տվյալների գաղտնի եւ չթույլատրված հավաքմանը»,- փաստաթղթից քաղվածքներ է հրապարակել գործակալությունը:

Ըստ Reuters-ի տեղեկությունների՝ Կալիֆոռնիայի դաշնային դատարան ներկայացված բողոքի համաձայն կորպորացիան գաղտնի կերպով օգտատերերի մասին տեղեկությունները հավաքում է ծառայության միջոցով, որը նախատեսված է Google Analytics կայքի, Google Ad Manager գովազդի մենեջերի եւ այլ հավելվածների, ներառյալ սմարթֆոնների վրա տեղադրվածների այցելությունների վիճակագրության ստեղծման համար: Նշվում է, որ տվյալների հավաքումն իրականացվում է նույնիսկ բրաուզերում անանուն դիտման ռեժիմի ակտիվացման դեպքում:

Գործակալությունը նշում է, որ հայցերի հետեւում, ենթադրաբար, միլիոնավոր մարդիկ են, որոնք 2016 թվականի հունիսի 1-ից կայքերը դիտելիս օգտագործել են անանուն ռեժիմ: Նշված խախտումների համար Google-ին տուգանք է սպառնում ամեն օգտատիրոջ համար նվազագույնը 5 հազար դոլարի չափով:

Ընկերության ներկայացուցիչներն իրենց հերթին հայտնում են սեփական դիրքորոշումը վճռականորեն պաշտպանելու մտադրության մասին: «Մենք հստակ նշում ենք, որ ամեն անգամ, երբ դուք ինկոգնիտո ռեժիմում նոր պատուհան եք բացում, վեբկայքերը կարող են ձեր ակտիվության մասին տեղեկությունների հավաքում իրականացնել»,- գործակալության փոխանցմամբ՝ ասել է ընկերության մամուլի քարտուղար Խոսե Կաստանեդին:

Google-ը ամերիկյան կորպորացիա է, որը ներդրումներ է կատարում համացանցային որոնումների եւ գովազդային տեխնոլոգիաների մեջ, ինչպես նաեւ զբաղվում է առցանց ծառայությունների եւ բարձրտեխնոլոգիական արտադրանքի մշակումներով: Լարի Փեյջի եւ Սերգեյ Բրինի կողմից հիմնադրված ընկերությունը գրանցվել է 1998 թվականի սեպտեմբերին որպես մասնավոր ձեռնարկություն, իսկ հիմա Alphabet հոլդինգի մասն է: Ընկերության կենտրոնակայանը Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում է: