Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Այսօրվա գներով որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունենք․ ՀԾԿՀ նախագահը՝ գազի գնի մասին

Գազի սակագնի հարցով որոշում կայացնելու համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստը տեղի է ունենալու այս ամսվա ընթացքում։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։

«Նրանք հայտով ներկայացրել են սակագնի վերանայման իրենց հաշվարկները, մեր աշխատակազմը ներկայացրել է իրենց դիրքորոշումը։ Հիմա սկսել ենք հանրային քննարկումների փուլը, և դա ամփոփվել է հանձնաժողովի նիստում»,- ասաց Բաղրամյանը։

Անդրադռնալով «Գազպրոմ Արմենիա» ընկերության տնօրենի հայտարարությանը՝ Գարեգին Բաղրամյանն ասաց․ «Մեր աշխատակազմի հաշվարկներն էլ են դա ցույց տալիս, որ այսօրվա գներով որոշակի բարձրացման անհրաժեշտություն ունենք»։

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը բնակչությանը մատակարարվող գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ներկայացված հայտը մեկնաբանում  է նրանով, որ առկա գումարներով հնարավոր չէ համակարգը պահել։

Գարեգին Բաղրամյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» հետ իրենք քննարկում են առաջիկա 10 տարվա համար ավելի կայուն ու կանխատեսելի սակագնային քաղաքականություն ունենալու հնարավորությունը։

«Նախատեսվում է առաջիկա 10 տարիների համար կապիտալ ներդրումների մի մեծ փաթեթ՝ շուրջ 500 մլն դոլար։ Նախատեսվում է, բնականաբար, այդ ներդրումների դիմաց արդյուքնենրի ակնկալում, և առաջիկա 10 տարիներին բավական կանխատեսելի սակագնային մարժա ենք ունենալու։ Այսինքն՝  կախված նրանից, թե սահմանին ինչ գազի գին կունենանք, արդեն այդ գնից կախված բավական կանխատեսելի կլինի մարժան վերջնական սպառողի համար»,- հավելեց նա։

Ըստ Բաղրամյանի՝ սակագնի միջին գին «Գազպրոմ Արմենիան» առաջարկել է 283 դոլար, դա հինգ սպառողական խմբերի միջինն է։ Այսօր գործող միջին գինը 255 դոլար է։ «Մեր աշխատակազմն առաջարկել է 266․7 դոլար։ Ընդ որում, այդ միջին 266․7 դոլարն առաջարկվում է բաշխել սպառողական խմբերի միջև այնպես, որ բնակչության ու սոցիալապես անապահով խմբերի համար գների փոփոխություն առաջարկում ենք չանել։ Միջին բարձրացման չափով ավելանում են ջերմոցների ու վերամշակող գործարանների սակագինը և 10 հազար խմ-ից ավելի սպառում ունեցողների գները»,- նշեց նա։