Երեխայի սեռի պլանավորում. ինչպես ունենալ աղջիկ կամ տղա-երեխա
Ձվազատումից առա՞ջ, թե հետո
«Տղա ունենալու համար պետք է «գրկախառնվել» ձվազատման պահին կամ ձվազատումից մի քանի օր անց (մինչև երկու օր անց), իսկ աղջիկ ունենալու համար՝ ձվազատումից մի քանի օր առաջ (մինչև 5 օր առաջ) …», - ասում է երեխայի սեռի ընտրության հարցում սեռական հարաբերության ամսաթվով պայմանավորող հանձնարարականը: Իսկ ինչո՞ւ է սեռական հարաբերության ամսաթվին կարևորություն տրվում:
Դա այնքան էլ տարօրինակ չէ և հիմնված է ծոծրակային լորձի ֆիզիկական առանձնահատկության վրա: Այս սպիտակավուն և կպչուն արտազատուկը հեշտացնում է սերմնաթելիկի (սպերմատոզոիդ) մուտքը արգանդ:
Դաշտանային պարբերաշրջանի ամբողջ ընթացքում, ծոծրակային այս լորձի բաղադրությունը փոխվում է:
Ձվազատումից առաջ լորձի հյուսքերը պատնեշում են սերմնաթելիկների «առաջխաղացումը», և միայն «ամենադիմացկուններն» են կարողանում ճեղքել անցնել լորձի հյուսքերի պատնեշը: Ձվազատման փուլում լորձի հյուսքերն արձակվում են, և սերմում առակա բոլոր սերմնաթելիկները կարողանում են արգանդ ներթափանցել:
Արդ, «փոքրիկ լողորդներ» -ը նույն կարողությունը չունեն:
Իգական սաղմ գոյացնող X քրոմոսոմը կրողներն Y քրոմոսոմը կրողների համեմատատ առավել դանդաղաշարժ են ու դիմացկուն: Եվ քանի որ միայն սերմաթելիկի բնույթն է սաղմի սեռի որոշիչ գործոնը, այդ իսկ պատճառով այս գամետների առանձնահատկություններն են վճռորոշը դառնում:
Y քրոմոսոմ կրող առավել արագաշարժ սերմնաթելիկներն առավել «շահեկան վիճակ» -ում են հայտնվում ձվազատումից հետո տեղի ունեցող սեռակա հարաբերության ժամանակ, մինչդեռ X քրոմոսոմ կրող սերմնաթելիկների ներթափանցման «բարենպաստ ժամանակ» -ը նախքան ձվազատումն է: Մնում է ճշգրիտ որոշել ձվազատման ամսաթիվը: Դրա համար հարկավոր է հետևել ձեր ջերմաստիճանի կորին, բայց ավելի հուսալի է մեզի քննությունը:
«Աղջիկ սաղմնավորելու համար կնոջ սննդում պետք է գերակշռեն կալցիումով առատ և աղ քիչ պարունակող մթերքները: Իսկ տղա սաղմնավորելու համար, ընդհակառակը, կնոջ սննդում պետք է աղը շատ լինի, իսկ կալցիումը՝ նվազ»: Ո՞րն է այս հանձնարարականի հիմքը:
Այս դեպքում «խաղի մեջ են մտնում» ծոծրակային լորձի քիմիական առանձնահատկությունները: Ձվազատման պարբերաշրջանից դուրս՝ դաշտանային ցիկլի որոշ օրերի, այն ամբողջովին թթու pH-ի ազդեցությամբ դառնում է բազիսային, որպեսզի թույլ տա սերմնաթելիկի ներթափանցումը բեղմնավորման համար:
Մոր համար առանձնահատուկ սննդակարգը կարող է թեթևակիորեն չափավորել այս pH-ը և բարենպաստ պայմաններ ստեղծել այս կամ այն տեսակի սերմնաթելիկների ներթափանցման համար: Աղ քիչ պարունակող, բայց կալցիումով առատ սննդակարգը թթվայնացնում է ծոծրակային լորձը՝ դրանով իսկ «երաշխավորելով» միայն X քրոմոսոմ պարունակող՝ առավել դիմացկուն գամետների անցումը: Ուրեմն, եթե ուզում եք աղջիկ ունենալ, ապա կերեք կաթնամթերք, թարմ բանջարեղեն, ձուկ և հավկիթ: Կալցիումով հարուստ սննդամթերքը քիչ ազդեցություն է ունենում pH-ի վրա: Այս վերջինի հետ բոլոր սերմնաթելիկները կարողանում են դիմակայել հեշտոցի թթվային միջավայրի «կործանարար» ազդեցությանը, և դրանցից առավել արագաշարժները կկարողանան ներթափանցել արգանդ ու բեղմնավորում կատարել: Ապուխտները, միսը և ծխահարված ձուկը կարող են դառնալ արու զավակի սաղմնավորմանն օժանդակող գործոն:
Իմանալով այս ամենը՝ դուք չեք զարմանա, երբ իմանաք, որ սեռական հարաբերության սաստկությունը ևս կարևոր նշանակություն ունի:
Ձվարձակման շրջանում խորը ներթափանցումը նպաստում է, որ սերմնաթելիկները կարողանան «առանց ուժասպառվելու տեղ հասնել»: Այս դեպքում X քրոմոսոմը կրող սերմնաթելիկները կարող են հասնել ձվիկին ու բեղմնավորել: Այսպիսով, «խորը» ներթափանցումը ևս նպաստում է, որ տղա սաղմնավորվի:
Բոլոր դեպքերում, մի՛ մոռացեք, որ ոչ մի եղանակ 100 տոկոսով հուսալի չէ, և յուրաքանչյուր երեխա ձեզ անսահման երջանկություն կպարգևի, անկախ նրանից, թե ինչպիսին է եղել սեռական հարաբերությունը:




















Դավաճանության 8 անսպասելի նշանները
Օբաման առաջին անգամ արձագանքել է Թրամփի էջում իրեն կապիկի հետ համեմատելուն
Գյումրի, Գայի 8. «ՀայաՔվեի» տարածքային գրասենյակի դռները բաց են հայրաքաղաքի բնակիչների առջև
Ինչպիսի՞ Վալենտին եք դուք՝ ըստ ձեր կենդանակերպի նշանի
Պատերшզմը կավարտվի, երբ Ռուսաստանը տնտեսապես կամ ռազմшկան առումով nւժասպառ կլինի․ Մերց
«Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի պրոդուկտները ներկայացվել են ICE Barcelona 2026-ին
TRIPP-ը Էրդողանի և Ալիևի նախագիծն է․ Ավետիք Քերոբյան
Ինչո՞ւ է ուրբաթ 13-ը համարվում անհաջող
Առգրավվել է հալյուցինոգեն սնկերով հարյուր փաթեթ
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը