Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով. Լավրով
Ռուսաստանի եւ Եվրոպայի համագործակցության ներուժը չի իրացվում արեւմտյան երկրների գործողությունների պատճառով, որոնք մերժում են Շառլ դը Գոլի գաղափարները: Այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շաբաթ ֆրանսիական The Revue Politique et Parlementaire ամսագրում հրապարակված հոդվածում՝ նվիրված Հինգերորդ հանրապետության նախկին առաջնորդի ծննդյան 130-ամյակին, հայտնում է ՏԱՍՍ:
«Ավրաատլանտիկան» բախվել է վստահության լայնածավալ ճգնաժամի: Այդպես էլ չի կառուցվել իրավամբ միասնական Եվրոպա: Ռուսաստանի եւ Եվրամիության միջեւ փոխգործակցության մեծածավալ ներուժը, ըստ էության, պարապուրդի է մատնված: Եվրոպական, այդ թվում նաեւ ֆրանսիական բիզնեսը վնասներ է կրում: Վստահ եմ՝ ընթացիկ սցենարը հեռու է նրանից, ինչը նկատի էր ունեցել Շառլ դը Գոլը, որը հրաշալի գիտակցում էր «առանց Ռուսաստանի Եվրոպայի» ամբողջ հակաարդյունավետությունն ու անհեռանկարայնությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:
Նա ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ հիմա արեւմտյան հանրույթում գերակշռում է նրանց նախանշած գիծը, ովքեր «յուրացնելով մարդկության ճակատագրերի որոշման իրավունքը, կարճատես ընտրություն են կատարել նատօյակենտրոնամետության, «զրոյական գումարով» աշխարհաքաղաքական խաղերի եւ «հայտնի առաջատար» տրամաբանության օգտին: Լավրովը հիշեցրել է Հարավսլավիայի ռմբակոծությունների մասին, դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդարձակման՝ չնայած դեռեւս խորհրդային ղեկավարության առաջ ստանձնած պարտավորություններին, Ուկրաինայում հակասահմանադրական զինված հեղաշրջմանը եվրոպական մի շարք երկրների աջակցության եւ դրան հաջորդած Ռուսաստանի դեմ միակողմանի պատժամիջոցների սահմանման մասին:
Ընդ որում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ աշխարհի ճարտարապետությունը եւ մայրցամաքում կայունությունը ձեւավորելու հնարավորությունը դեռեւս պահպանվում է: «Ընթացիկ պայմաններում այս խնդրի լուծման առավել արդյունավետ ուղին տարբեր ինտեգրացիոն նախագծերի ներուժի ստեղծումն է, որոնք իրացվում են ընդարձակ եվրասիական տարածքներում՝ Լիսաբոնից մինչեւ Ջակարտա»,- շարունակել է նա՝ հավելելով, որ հենց դրան է ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Մեծ Եվրասիական գործընկերության ստեղծման նախաձեռնությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է