Ղրղզստանի վարչապետը հրաժարական է տվել. Sputnik
Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը հրաժարական է տվել, հայտնում է Sputnik Ղրղզստանը՝ վկայակոչելով կառավարության ղեկավարի մամուլի ծառայությանը: Մուհամեդկալի Աբիլգազիևը վարչապետ է ընտրվել 2018 թվականի ապրիլի 20-ին:
«Կառավարությանն ուղղված մեղադրանքների կապակցությամբ օբյեկտիվ և բազմակողմանի քննության շահերից ելնելով և քննիչ մարմինների վրա ճնշում գործադրելու մեղադրանքներից խուսափելու համար ես որոշեցի կարճաժամկետ արձակուրդ վերցնել»,-ասել է Աբիլգազիևը:
Ըստ նրա՝ այս արձակուրդի ընթացքում քննչական մարմինները որևէ հարցի հետ կապ չեն ունեցել նրա հետ, սակայն քննությունը դեռ ավարտված չէ: «Այսօրվա ծանր պայմաններում, երբ երկիրը դիմակայում է կորոնավիրուսային վարակի սպառնալիքին և պայքարում է տնտեսության համար դրա հետևանքների դեմ, կառավարությունը պետք է կայուն աշխատանք տանի և վայելի քաղաքացիների լիարժեք վստահությունը, իսկ անորոշության իրավիճակը խանգարում է կառավարության լիարժեք աշխատանքին: Այս նկատառումների հիման վրա ես որոշեցի հրաժարվել վարչապետի իմ լիազորություններից», - ասել է Մուհամեդկալի Աբիլգազիևը։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է