Արայիկ Հարությունյանը Հայաստանի տնտեսական աճի ավելացման միակ ճանապարհը համարում է պետական պարտքի ավելացումը
Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն անհրաժեշտ է համարում, որպեսզի Հայաստանը համարձակ քայլերով գնա պետական պարտքի ավելացմանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 22-ին Երևանի պետական համալսարանում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը Հարությունյանը նշեց, որ Հայաստանում ձևավորվել է մի մթնոլորտ, երբ շատերը կարծում են, որ պետական պարտքը պետք է զրոյացնել, սակայն Հայաստանին ավելի շատ անհրաժեշտ է տնտեսական աճ՝ պետական պարտքի ավելացմամբ:
Նա բերեց մի քանի զարգացած երկրների օրինակ, որոնք ավելացնելով պետական պարտքը ապահովել են տնտեսական զգալի աճ:
«Իսրայելի պետական պարտքը համաշխարհային ճգնաժամի ժամանակ 2008 թվականին ՀՆԱ-ի նկատմամբ կազմել էր 77 տոկոս, 2009 թվականին Իսրայելն ավելացրեց պետական պարտքը և այն կազմեց 81 տոկոս: Այսօր Իսրայելի պետական պարտքը իջել է 60 տոկոսի: Տնտեսական թռիչք, զարգացում, մուտքեր. և սկսվեց պարտքի իջեցում: Արդյունքում` եթե 2008 թվականին Իսրայելի ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կազմել է 21,8 հազար դոլար, ապա 2018 թվականին կազմել է 40 հազար: Համարյա երկու անգամ այն աճել է»,- ընդգծեց Հարությունյանը:
Նրա խոսքով` Հայաստանը պետք է ունենա բյուջեի դեֆիցիտ բարձր տոկոսով և տարբեր խողովակներով: «2017 թվականին ԱՄՆ-ի ծախսերը կազմել են մոտ 4 տրիլիոն դոլար 655 միլիարդ դոլար դեֆիցիտով, Չինաստանինը` 3 տրիլիոն 146 միլիարդ դոլար է՝ 476 միլիարդ դոլար դեֆիցիտով, Հայաստանինը 2017 թվականին՝ մոտ 3 միլիարդ դոլար՝ 400 միլիոն դեֆիցիտով: Բյուջեի դեֆիցիտից չպետք է վախենալ, պետք է պահպանել անհրաժեշտ դեֆիցիտը և այն ուղղել պետության զարգացման, կապիտալի և ներդրումների ավելացմանը և այլն: Ճանապարհը պարտքի ավելացումն է: Ինչքան էլ քննադատենք, խոսենք ուրիշ ելք չկա»,- եզրափակեց Հարությունյանը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան