Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Վրաստան մեկնելու համար զբոսաշրջիկները պետք է կորոնավիրուսի թեստ հանձնեն․ Newsgeorgia

Վրաստանը մտադիր է պահպանել հռչակված իր զբոսաշրջային ապրանքանիշը՝ որպես «կորոնավիրուսից մաքրված երկիր»: Հետևաբար, երկիր կթույլատրվի այցելել միայն այն զբոսաշրջիկներին, ովքեր կներկայացնեն կորոնավիրուսին լաբորատոր թեստի բացասական պատասխանի վկայական, ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գահարիան: Նա ասել է, որ հուլիսի 1-ից Վրաստանում զբոսաշրջային սեզոնի բացումը կնշանակի, այսպես կոչված, «մուտք մաքուր միջանցք», այլ ոչ թե օտարերկրացիների անվերահսկելի մուտք: «Վրաստան ժամանող զբոսաշրջիկը պետք է հանձնի PCR թեստ, հակառակ դեպքում նրան պարզապես թույլ չեն տա մուտք գործել երկիր: Իհարկե, մենք հնարավորություն կստեղծենք արագորեն PCR թեստեր անցնել երկրի ներսում, եթե նորեկը չունի այդպիսի քննության վկայական: Բայց կազմակերպված տուրիստական ​​խմբերը կկարողանան մուտք գործել միայն այդ կանոնը պահպանելու դեպքում», - ասել է վարչապետը: Միևնույն ժամանակ, Գահարիան հիշեցրել է, որ կազմակերպված տուրիստական ​​խմբերը տեղավորվելու են «կանաչ գոտիներում»՝ հյուրանոցային այն համալիրներում, որոնք Առողջապահության նախարարությունից կստանան համապատասխան թույլտվություն՝ հիմք ընդունելով զննումների, սննդի, փոխադրումների և այլ պահանջների հետ կապված բոլոր արդյունքները։

 

Թբիլիսիում մոտ մեկ ամիս կորոնավիրուսային վարակի ոչ մի նոր դեպք չի արձանագրվել։ Աջարիայի Սևծովյան տարածաշրջանը հայտարարվել է ամբողջովին «կանաչ գոտի», որտեղ բուժվել են բոլոր վարակվածները: Ավելին, Վրաստանի մի շարք շրջաններում համաճարակի ողջ ընթացքում ոչ մի վարակ չի գրանցվել։ Դրանք են Գուրիան, Կախեթին և Վերին Աջարիան: