Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Վարչական ակտի վիճարկման արդյունքում կասեցվել են շուրջ 60 շինարարական թույլտվություններ

Հայաստանում վարչական ակտերի վիճարկման հայցերի արդյունքում կասեցված են շուրջ 60 շինարարական թույլտվություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին և կից նեկայացված օրենքների նախագծերի փաթեթի ներկայացնելիս:

«Վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը այժմ նախատեսում է կառուցակարգ, որ վիճարկման հայցերի դեպքում վարչական ակտի կատարումը կասեցվում է: Եվ նախատեսված են որոշակի բացառություններ կատարման կասեցման մասով: Ներկա իրավիճակում շինարարությունների թույլտվության հետ կապված առաջացել է այնպիսի իրավիճակ, որ վարչական կարգով կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում է շինարարությունների ընթացքը: Շուրջ 60 շինարարական թույլտվություններ են կասեցվել, որտեղ մոտավորապես 450 մլն դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցված այժմ: Երևանի տվյալներով՝ 125 հազար քառակուսի մետր ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,-ասաց փոխնախարարը:

Այսպիսով օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է այն ակտերի վիճարկման դեպքում, երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, կասեցումը չլինի որպես ավտոմատ կիրառման գործիք, այլ վարչական ակտի կատարումը կասեցվի միայն դատարանի կողմից միջնորդությունը բավարարվելու պայմաններում: Բավարարվելու պայմանները հետևյալն են՝ երբ առկա է հիմնավոր կասկած, որ հայցվորին կարող է պատճառվել զգալի վնաս կամ անհնարին դարձնել դատական ակտը: Եթե նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, և կողմերը իրավունք կունենան դատարանին ներկայացնել միջնորդություն՝ կասեցնելու, եթե օրենքով սահմանված հիմքերն առկա են: