Իրանն ամրապնդում է իր պաշտպանական կարողությունը քիմիական սպառնալիքներին դիմակայելու նպատակով
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է. «Քիմիական և կենսաբանական հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար պաշտպանական պատրաստվածության ամրապնդումը Իրանի քիմիական պաշտպանության հիմնական ռազմավարություններից է»:
Կիրակի օրը, «Քիմիական պաշտպանություն» ազգային համագումարում, անդրադառնալով Իրաքի Բաասական ռեժիմի կողմից Սարդաշթ սահմանային քաղաքի քիմիական ռմբակոծությանը, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին նշել է, որ այդ ոճրագործությունը սև օր էր Իրանի ժողովրդի պատմության ընթացքում:
Նշելով, որ Իրաքի բաասական ռեժիմը ԱՄՆ-ի ու Եվրոպայի կանաչ ազդանշանով և միջազգային կազմակերպությունների լռությամբ է օգտվել քիմիական զենքերից, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին ասել է.«Պարտադրյալ պատերազմի տարիներին, Սադդամը 252 անգամ քիմիական արգելված զենք է կիրառել Իրանի ժողովրդի դեմ, և թողել ութ հազար նահատակներ ու 107 հազար վիրավորներ»:
«Իրանի պասիվ պաշտպանության և քիմիական պաշտպանության կազմակերպության օրակարգում է դրված քիմիական, մանրէաբանական և շրջակա միջավայրի սպառնալիքների նախազգուշացման և գնահատման համար խելացի համակարգի ստեղծումը և զարգացումը»,- ասել է Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի գերագույն խորհրդական և օգնական գեներալ-մայոր Սեյեդ Յահյա Ռահիմ Սաֆավին:
1987թ. հունիսին, Իրաքի բաասական ռեժիմը ռմբակոծել է Իրանի Սարդաշթ սահմանային քաղաքը: Հարձակման հետևանքով նահատակվեց 110 խաղաղ բնակիչ և ավելի քան ութ հազարը քիմիական վնասվածք ստացավ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է