Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

«Աթենք» մսամթերք. փաթեթավորված կիսաֆաբրիկատներն անվտանգ են և շահավետ


Սննդի թարմության և անվտանգության ապահովման երաշխիքներից է հերմետիկ փաթեթավորումը, որը 
հնարավորություն է տալիս պահպանել սննդամթերքի համային, հոտային, որակական հատկանիշները, բացառում է մանրէների ներթափանցումը, և որ ամենակարևորն է՝ սննդամթերքը զերծ է պահում օդի հետ անմիջական շփումից:
Մսամթերք արտադրող հայկական «Աթենք» ընկերությունը, որը հայտնի է իր կիսաֆաբրիկատների լայն տեսականիով, իրականացրել է փաթեթավորման հոսքագծերի համալրում և այսուհետ կիսաֆաբրիկատների արտադրանքն ամբողջությամբ ներկայացնելու է միայն հերմետիկ փաթեթավորմամբ:
 
Փաթեթավորման արդյունքում կիսաֆաբրիկատների գներում փոփոխություններ չեն եղել և, գնելով նույն արտադրանքն ավելի անվտանգ՝ փաթեթավորված տարբերակով, հաճախորդը վճարելու է նույն գումարը, ինչը և առաջ՝ հավելյալ ոչ մի դրամ:
 

«Այս պահին «Աթենք» ապրանքանիշը ներկայանում է կիսաֆաբրիկատների շուրջ 8 անուն արտադրատեսակով: 
Կիսաֆաբրիկատների ամբողջ տեսականին փաթեթավորմամբ ներկայացնելը վաղուց է եղել մեր ծրագրերում, քանի
որ սպառողն ապրանքը ձեռք բերելուց հետո միշտ չէ, որ կարող է նույն ապահովությամբ այն տեղափոխել տուն, իսկ փաթեթավորված տարբերակն ավելի հարմարավետ և անվտանգ է: Մենք արեցինք ամեն ինչ, որպեսզի հենց այս օրերին, երբ առավել քան երբևէ կարևոր է սննդի անվտանգությունը, կարողանանք բոլոր կիսաֆաբրիկատներն
արտադրել փաթեթավորմամբ»,- նշում է «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը:
 
 
Խոսելով «Աթենք» ապրանքանիշի արտադրանքի փաթեթավորման առանձնահատկություններից՝ կիսաֆաբրիկատի գործարանի տնօրեն Արեն Ջիլավյանը նշեց.

«Սննդարդյունաբերության մեջ փաթեթավորման նպատակն է պահպանել ապրանքի որակային հատկանիշները՝ 
արտադրանքը զերծ պահելով փոշու, մանրէների և օդի հետ շփման բացասական ազդեցությունից: Կարծում եմ կարևոր է, որպեսզի մեր սպառողները քաջատեղյակ լինեն և գիտակցեն փաթեթավորված արտադրանքի
առավելությունները: Փաթեթավորումը պահպանում է մսային և խմորային մասի համային հատկանիշներն ու կոնսիստենցիան, սննդամթերքը պաշտպանում է արևի ճառագայթների և օդի հետ շփումից: Այն ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն արտադրանքի վերաբերյալ՝ բաղադրություն, արտադրողի մասին տեղեկություններ,
պահպանման պայմաններ, պիտանելիության ժամկետ: Փաթեթավորումը թույլ է տալիս տնային պայմաններում ավելի երկար պահեստավորել ապրանքն առանց որակական և համային կորուստների և, իհարկե, փաթեթավորմամբ պարզ երևում է արտադրանքի արտաքին տեսքը:
Այսպիսով՝ նոր և հարմարավետ փաթեթավորումներով են լինելու «Աթենք» ապրանքանիշի հետևյալ կիսապատրաստվածքները՝ ռուսական պելմեններ, խինկալի, մինի խինկալի, ռոլլ, կիևյան կոտլետ, դասական կոտլետ, հավի մսով կոտլետ, խոզի մսով
կոտլետ»:
 
 
 
«Աթենք» ապրանքանիշի կիսաֆաբրիկատներն ու մսամթերքն այսուհետ հնարավոր է ձեռք բերել նաև https://atenk.am/ կայքի առցանց-խանութից։