Սիրիայի և Իրանի միջև ռազմական համագործակցության համաձայնագիր է կնքվել
Սիրիան և Իրանը ռազմական համագործակցության համաձայնագիր են կնքել։ Պայմանագրի շրջանակներում մասնավորապես կուժեղացվի Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը։ Այս մասին հայտնում է regionmonitor-ը։
Փաստաթուղթը ստորագրել են մի կողմից Սիրիայի պաշտպանության նախարար Ալի Աբդալա Այուբը, մյուս կողմից՝ Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին։ «Ռազմական համագործակցության համապարփակ պայմանագրով» նախատեսվում է ամրապնդել երկու երկրների միջև կապը հատկապես ռազմական և անվտանգության ոլորտում և ուժեղացնել մշտական փոխադարձ կոորդիանցիան։
Մինչ փաստաթղթի ստորագրումը երկու երկրների ռազմական ղեկավարների միջև ընթացող բանակցություններում քննարկվել են Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև՝ Սիրիայի տարածքում գտնվող բոլոր արտասահմանյան ռազմական ուժերին երկրից հեռացնելու անհրաժեշտության հարցը։
Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի խոսքով՝ սույն համաձայնագիրը կոչված է հզորացնելու Սիրիայի հակաօդային պաշտպանության հնարավորությունները, ինչպես նաև՝ նպաստելու առավել սերտ երկկողմ համագործակցությանը՝ ի հեճուկս ամերիկյան ճնշումների։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է