Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

«Էդ մարդը իրենց պետք է որպես բանդայի ղեկավար». ծեծված փոխգնդապետի հայրը` Տրդատ Սարգսյանին պաշտոնի նշանակելու մասին

«Քննության տակ է, բայց պաշտոնի են նշանակում: Իրենց ուժն են ուզում ցույց տալ, թե իբր արդար են: Մի մարդ, որը գտնվում է քննության տակ, քանի դեռ դատական պրոցես չի սկսվել, իրեն նշանակում են... ոչ նայել եմ, ոչ էլ ցանկություն ունեմ նայելու, թե ինչ են նշանակել: Ես իմ հավատը կորցրել եմ բոլորի հանդեպ: Ուրեմն էդ մարդը իրենց պետք է որպես բանդայի ղեկավար, որը կարող է հայկական բանակի ողնաշարը կոտրել, պատգամավորի անպատվել, ինչ ուզել՝ անել: Սրանով ցույց են տալիս, որ իրենց դեմը խաղ չկա»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Եղեգնաձորում ամիսներ առաջ  ծեծի հետևանքով կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի հայրը` Սամվել Մխիթարյանը՝ իր վրդովմունք արտահայտելով Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար նշանակելու վերաբերյալ: 

 

Նա նշեց՝ ոչ միայն հարազատները, այլև հանրությունն  է սխալ համարում իշխանության կողմից կայացրած այդ որոշումը: Անդրադառնալով որդու առողջական վիճակին, որը 10 ամիս շարունակ գտնվում է կոմայի մեջ՝ Սամվել Մխիթարյանը նշեց, որ որևէ փոփոխություն չկա, որդին դեռ գտնվում է կոմայի մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանին ազատ արձակելու միջնորդությունը և նա 1 միլիոն 500 հազար դրամ գրավով ազատ էր արձակվել։ Գործով մեղադրյալներ են նաև Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Միջադեպից մեկ շաբաթ անց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից հրաժարական էր տվել Տրդատ Սարգսյանը, որը, ըստ շրջանառվող տեղեկությունների և ականատեսների՝ դեպքի վայրում է եղել։ Սակայն ՔԿ-ն ժխտել էր այս հանգամանքը՝ նշելով, որ Վայոց ձորի նախկին մարզպետը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեպքի վայրում չի եղել: