Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Վարկերի բարձրացումը կնպաստի տնտեսական աճին․ տնտեսագետ

Համաճարակը վտանգի տակ դրեց ոչ միայն մարդկային կյանքեր, այլև լուրջ հարվածներ հասցրեց աշխարհի անգամ ամենազարգացած երկրների տնտեսությանը։ Համաճարակի հարվածից անմասն չմնաց նաև Հայաստանի տնտեսությունը։

Վերջին շրջանում որոշ արտահանող ընկերություններ նշեցին, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի աննախադեպ նվազել է արտահանումների թիվը, ինչն էլ պայմանավորված է արտակարգ դրությամբ։ 

ԼՈՒՐԵՐ․com- ը զրուցեց տնտեսագետ Սմբատ Նասիբյանի հետ՝ պարզելու ՀՀ տնտեսական վիճակը արտակարգ դրության ընթացքում։

«Ցանկացած տնտեսական ճգնաժամ բավականին խորը ազդեցություն է թողնում պետության վրա, իհարկե, համաճարակով պայմանավորված, կա արտահանման նվազում, ինչը ևս ազդում է տնտեսության վրա»,- ասաց տնտեսագետը։ Սմբատ Նասիբյանը մեզ հետ զրույցում խոսեց տնտեսության ճգնաժամը մեղմացնող մի քանի մեխանիզմների մասին․ «Այդ մեխանիզմներն են՝ արտաքին պարտքի ավելացումը, բյուջետային ճիշտ ծախսեր իրականացնելը, վարկերի ավելացումը և օգնության ստացումը, ցավոք սրտի, մեր պետությունը ուրիշ ռեսուրսներ չունի»,- պարզաբանեց տնտեսագետը։ 

Ըստ Սմբատ Նասիբյանի՝ հիմնական խնդիրը, որ կա պետության ներսում` ԱԴ-ն չէ, այլ սահմանների փակումը և տուրիստների բացակայությունը․ «Մեր գերագույն խնդիրը այն էր, որ մենք չկարողացանք հաղթահարել համաճարակը, և մեծ թվերի ցուցանիշով մեր երկիրը փակ է գրեթե բոլոր երկրների համար, սա է խնդիրը։ Մենք պետք է միայն հաղթահարենք համաճարակը և գնանք առաջ։ Մենք տնտեսության մասին չենք կարող մտածել, մինչև չհաղթահարենք պանդեմիան», - ընդգծեց Նասիբյանը։

Տնտեսագետի հետ զրուցեցինք նաև գյուղմթերքի շուկայում` այդպես էլ չնվազող գներից, որը փորձագետը բացատրեց հետևյալ կերպ․ «Քանի որ այս տարի գյուղմթերքի արտահանում այդքան էլ լավ չի իրականացվել` պետք էր, որ  գյուղմթերքի ավելացումից նկատվեր գնանկում, բայց դա չեղավ, քանի որ գյուղացիների համար ավելի է բարդացել մթերքը գյուղից քաղաք բերելը՝ մթերքը հավաքելը արդեն դառնում է անիմաստ, այսինքն՝ ինքնարժեքի որոշակի էլեմենտներ է պարունակում, երբ նվազ վաճառելը դառնում է անտրամաբանական՝ տնտեսական առումով։ Այս ամենը իհարկե կապված է երկրի մրցունակության հետ․ առաջին խնդիրը, որ պետք է լուծենք, մեր երկրի մրցունակությունը ավելացնելն է հարևան երկրների նկատմամբ»,- նշեց տնտեսագետը։

«Մինչև հիմա մեզ մոտ տնտեսական աճը պայմանավորված է եղել վարկերի քանակի ավելացմամբ, արտաքին պարտքերի կամ տրանսֆերների հաշվին, և մենք ցույց ենք տվել տնտեսական աճ, իսկ հիմա այդ թվերը կանգնել են․ տրանսֆերները նվազել են և նվազելու են, քանի որ արտագնա աշխատանքի գնացող չի լինելու։ Տնտեսական աճ ունենալու համար պետք է փոխել մոդելը»,- ասաց տնտեսագետը։

Մեր այն հարցին՝ առաջիկայում կարելի է սպասել տնտեսական աճ, տնտեսագետը պատասխանեց․ «Իմ կարծիքով ոչ, բայց Հայաստանը, եթե չեմ սխալվում, 400-500 մլն աջակցության ծրագիր ունի, եթե այդ գումարը ճիշտ ուղղությամբ ծախսվի, գուցե սպասենք տնտեսական աճի, որովհետև մինչև հիմա խրախուսվել է արտադրողը, այնինչ պետք է խրախուսվեր սպառողը։

Վրացիները 500 մլն դոլարով կարողացան երկու ամսում հաղթահարել իրենց ուղղված մարտահրավերը, որը կարող է օրինակ լինել մեզ համար»,- եզրափակեց տնտեսագետ Սմբատ Նասիբյանը։