Ադրբեջանը կիրառել է հրետանի հայկական սահմանին. գնում են իրավիճակի լայնածավալ սրացման
ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը անդրադարձել է այսօր Տավուշում ադրբեջանական սադրանքին. Այսօր ադբեջանական ՁՈՒ փորձ են արել գրավել մեր դիրքերից մեկը Տավուշի շրջանում։Առաջին անգամ վերջին մի քանի տարվա ընթացքում ազերիները կիրառել են հրետանի (սա չաազանց մտահոգիչ է,այն առումով, որ սրանք միտումնավոր գնում են իրավիճակի լայնածավալ սրացման) ։
Միանգամից ընդգծեմ ,որ ազերիների այս գործողությունները թելադրված են ոչ միայն «կիրթ և գրագետ» Ալիևի անասնական հակահայկական կեցվածքով,այլ գոյություն ունի ևս երկու կարևորագույն գործոն ,որոնց պատճառով հենց կա ազերինեի կողմից սահմանային սադրանքների կտրուկ աճի վտանգ։
Մի կողմից Ադրբեջանում շեշտակի շատացել է սոցիալական դժգոհությունը հասարակ մարդկանց մոտ և Ալիևյան ֆաշիստական ռեժիմի համար շատ գայթակղիչ է սահմանային սադրանքների միջոցով շեղել իրենց ցեղակիցների դժգոհությունը դեպի մեզ ։
Մյուս կողմից Ադրբեջանի սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Հուլիևի և ՊՆ Նախարար Զաքիր Հասանովի գլուխներին սև ամպեր են կուտակվել և այս կարգի սադրանքներով էս երկու “քոչվորների կամանդիրները” փորձում են ինչ-որ մի ձև ապացուցել իրենց պետքությունը և լոյալությունը Ալիևին,կարևոր է նաև ընդգծել, որ այս երկուսի մեջ գոյություն ունի նաև մրցակցություն։ Մի խոսքով,հաշվի առնելով բոլոր գործոնները` կարծում եմ ,որ սահմանային լարվածությունն ավելանալու է, և մեզ պետք է լինել զգոն և պատրաստ սրանց կոշտ հակահարվածի համար,առանց ինչ որ “խաղաղասիրական տրնգի” պարելու։
Ստորև` Հայաստանի ՊՆ մամլո խոսնակի նկարագիրը միջադեպի մասին։ …
ՊՆ
Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: ՀՀ ՊՆ խոսնակ
Source: https://armlife.am/news/114724.html




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ