Արտակարգ դեպք Երևանում. գեներալին պատկանող ռեստորանում ծննդյան արարողությունն ավարտվել է դանակահարությամբ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր-օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ նշված քրգործը հարուցվել է հուլիսի 10-ին Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ժամը 23:50-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի կտրած-ծակած» վերք ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Գյումրի քաղաքի բնակիչ, 28-ամյա Գրիշա Ա.-ն է, ով՝ ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Մինչ «Էրեբունու» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ինչի շնորհիվ հնարավոր է եղել տղայի կյանքը, ոստիկանության Էրեբունու բաժնի և ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Բարխոյանի գլխավորությամբ, պարզել են, որ Գրիշա Ա.-ն հիվանդանոց է տեղափոխվել Նուբարաշեն վարչական շրջանում գործող «Վան» ռեստորանային համալիրից:
Ոոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը ծննդյան արարողություն է տեղի ունեցել, որի ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչն ավարտվել է դանակահարությամբ: Կայքի տեղեկություններով, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են վիճաբանության մասնակիցների ամբողջական ցանկը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դանակահարողին և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Օպերատիվ տվյալներով պարզվում է այն հանգամանքը, թե արդյոք վիճաբանությանը մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ ծառայողներ, քանի որ՝ ըստ ականատեսների, այնտեղ եղել են ՊՆ ծառայողներ:
Իսկ «Վան» ռեստորանային համալիրը պատկանում է ՀՀ ՊՆ գեներալ-մայոր Հայկազ Բաղմանյանին:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ