Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Ռուսաստանում սկսել են կալանել հայկական համարանիշներով ավտոմեքենաները

Մինչ վերջերս ՌԴ տարածքում որէեւ հարց չի առաջացել՝ կապված Հայաստանում գրանցված համարանիշներով ավտոմեքենաներ վարելու հետ, սակայն վերջին շրջանում հարցեր են ուղղում եւ՛ մաքսային մարմինները, եւ՛ պետավտոտեսչությունը, գրում է zr.ru-ն «Հին հայերը» հոդվածում:

Կարելի է ենթադրել, որ խնդիրն առաջացել է ոչ միայն սահմանին մաքսատուրքերը չվճարելու , այլ նաեւ ճանապարհային տեսախցիկների կողմի խախտման արձանագրման դեպքում նման ավտոմեքենաների սեփականատերերի անպատժելիության պատճառով:

2019-ի նոյեմբերին ՌԴ նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ՆԳՆ-ին, տրանսպորտի նախարարությանը, արդարադատության նախարարությանը, ԴՄԾ-ին եւ ԱԴԾ-ին հանձնարարել էր խախտողների դեմ պայքարի մեթոդներ մշակել: Սակայն, կարծես, հանձնարարականը չէր իրականացվել, իսկ դրա փոխարեն որոշվել էր արգելք սահմանել:

ՌԴ օրենքներում չկան հստակ բացատրություններ, թե օրինական է արդյոք արտասահմանյան համարանիշներով ավտոմեքենա վարելը՝ նշվում է հոդվածում:

Այդ ավտոմեքենաների սեփականատերերին կարող են տուգանել 500 ռուբլիով: Սակայն դա հակասում է «ՌԴ տարածքում ավտոտրանսպորտային միջոցների գրանցման մասին» 12.08.1994 (խմբ. 26.04.2020) ՌԴ կառավարության որոշմանը:  

Այսինքն՝ ԵԱՏՄ երկրների ավտոմեքենաները կարող են ազատ տեղաշարժվել ՌԴ տարածքում: Իսկ մաքսային օրենդրության մեջ չկա ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կողմից ԵԱՏՄ երկրում ձեռքբերված տրանսպորտի օգտագործման արգելք:   

Այնուամենայնիվ, մաքսային ծառայությունը մեղադրում է ՌԴ քաղաքացի հանդիսացող սեփականատերերին մաքսային օրենդրության խախտման մեջ:

Դա տեղի է ունեցել 2020 թվականի սկզբին «ԵԱՏՄ-ին Հայաստանի միացման մասին պայմանագրի» հայտնվելու պատճառով , որում նշվում է, որ Հայաստանում գրանցված ավտոմեքենա վարելու իրավունք ունի միայն ՀՀ քաղաքացին կամ անձը, որը մշտական բնակվում է ՀՀ տարածքում: Ընդ որում, «մշտական բնակություն» տերմինի նշանակությունը չկա ՌԴ որեւէ օրենքում:

Այժմ ավտոմեքենաները սկսել են կալանել: Կուրգան քաղաքում արդեն կալանվել է 4 ավտոմեքենա: Նման գործողություններ են իրականացվում նաեւ Ուրալում, Խանտի-Մանսիյսկում, Կուրգանում, Տյումենում, Նիժնեվարտովսկում, Չելյաբինսկում:

Ստավրոպոլի պետավտոստեսչությունը պատմել է ՌԴ տարածքում հայկական համարանիշներով ավտոմեքենաներ վարելու կանոնների մասին: 10 օրվա ընթացքում նման ավտոմեքենաների սեփականատերերը պետք է դրանք գրանցեն ՌԴ-ում, հաղորդում է Bloknot-ը:        

«Ճանապարհային երթեւեկության մասին» 10.12.1995-ի №196-ՖЗ Դաշնային օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարելի է վարել, եթե այն պետգրանցում է ստացել:

Պետգրանցում անհրաժեշտ է ստանալ ներկրման պահից 10 օրվա ընթացքում:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը ՌԴ քաղաքացի է եւ ավտոմեքենան ներկրում է ՌԴ տարածք, ապա գրանցվելու համար ունի 10 օր: Նա պետք է դիմի պետավտոտեսչության ցանկացած բաժանմունք՝ ներկայացնելով տեխանձնագիր, ապահովագրական պոլիս, վարորդական իրավունք եւ առքուվաճառքի պայմանագիր:

Եթե ավտոմեքենայի սեփականատերը չգրանցի ավտոմեքենան, ապա կարող է տուգանվել 500-800 ռուբլիով: Կրկնակի խախտման համար տուգանքը կլինի 5000 ռուբլի, ինչպես նաեւ նախատեսված է ազատազրկում 1-3 ամիս ժամկետով: