Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Գեներալի խոցումից հետո Եվլախում պիտի առաջ գնանք․ թուրքերը վախենում են մեր հաջողություններից․ Վովա Վարդանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Factor.am-ի հարցազրույցը առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր–հրամանատար, ազատամարտիկ Վովա Վարդանովի հետ  

-Պարո՛ն Վարդանով, մի քանի օր է՝ Տավուշի հատվածում մարտեր են ընթանում։ Ադրբեջանը տասնյակից ավելի կորուստի մասին է հայտարարել, հայկական կողմը Ադրբեջանից ազատագրել է հենակետ կամ հենակետեր։ Դուք ինչպե՞ս եք բնութագրում տեղի ունեցողը։

-Ճիշտն ասած, ես կցանկանայի, որ մեր հաջողություններն այդքան մեծ չլինեին, ասեմ՝ ինչ առումով։ Տարածքային նվաճումը, որ մեր վերահսկողության տակ է անցել Ղարադաշը, կարելի է տոնի վերածել, որովհետև դաշտային Տավուշը լեռնային Տավուշից բաժանող սարը շատ բարձր չի, բայց դաշտայինի վրա իշխող դիրք ունի։ Ղարադաշը մենք դեռ 90-ականներին էինք ուզում վերցնել։ 91 թվականին այդ բարձունքը բարձրանալիս զոհվեց Միացյալ ուժերի շտաբի հրամանատարը։ Մենք միշտ ենք կարևորել այդ բարձունքը, թուրքերն էլ են կարևորում։

-Ղարադաշը միա՞կ կարևոր բարձունքն է Տավուշի այդ հատվածում։

-Շամշադինի հատվածում էլի բարձունքներ կան՝ մեկը մյուսից ոչ պակաս։ Հիմա էս մեկը վերցրինք։ Երրորդ բանակային կորպուսի հրամանատարին կարելի է մեծ-մեծ շնորհակալություն ասել՝ Խաչատուրովին, բնական է՝ մեր Գլխավոր շտաբը իր լուման ունի սրա մեջ։ Ցանկացած իրավիճակում մենք պետք է կարողանանք շահեկան դուրս գալ։ Հիմա մենք շահեկան դուրս ենք եկել ու այնքան մեծ հաջողություններ ունենք, որը ես չէի ցանկանա. խոցվել է թուրքական բանակի շտաբի գեներալ՝ Կորպուսի շտաբի պետը, իսկ դա լուրջ ձգձգելու առիթ է դառնում այս ամեն ինչը։ Եթե առաջներում, ասենք՝ 2014 թվականի դեպքերի ժամանակ Նախիջևանում 1000 հեկտար մեր վերահսկողության տակ հայտնվեց, ու մի քանի հարյուր հեկտար տարածք, որը չէին կարողանում մեր անասնապահներն օգտագործել, սկսեցին օգտագործել ու մեկ-երկու օրից թուրքերը դատարկեցին այն դիրքը, որը մեր դիրքի հետ ստորադաս է ու հանդարտվեցին, իսկ գեներալի խոցումը թույլ չի տա, որ շուտ ավարտվի։

-Հնարավո՞ր է մի փուլում կողմերը ավելի խոշոր զինատեսակների անցնեն, կամ ասենք՝ ռազմական ավելի մեծ գործողության վերաճի այս ամենը։

-Հնարավոր է։ Մենք 89 թվականից ենք պատերազմի մեջ, ով չի հիշում, նա ինքնախաբեությամբ է զբաղվում։ Ոնց ասեմ՝ միշտ ինչ-որ առիթներ լինում են թեժացնելու։ Էս էն դեպքն է, երբ թուրքը կարող էր մարսել շուտ, ոնց որ մենք շուտ մարսեցինք Նախիջևանում՝ չեզոք գոտու առաջխաղացումը թուրքերի կողմից, իրենք էլ էստեղ շուտ կհաշտվեին։ Բայց էդ գեներալի խոցումն ստիպում է, որ Բանակային կորպուսը Եվլախի ուղղությամբ աշխույժ գործողություններ անի։ Ես կարծում եմ՝ թուրքերը վախենում են, որ մենք մեր հաջողությունները զարգացնելու միտում ունենանք, ոնց որ իրենք 16 թվականին մի փոքր հաջողություն ունեցան՝ մի երկու դիրք վերցրին հսկայական բրիգադաներով, հետո փորձեցին զարգացնել։ Իրենց հիմա թվում է՝ մենք էլ ենք դա ուզում։ Ես, բնականաբար, տեղեկություն չունեմ շտաբից, բայց կարծում եմ՝ մեր ցանկությունը մեծ չի։ Սահմանի վրա ճանկռտոցին նորմալ է՝ 94 թվականից սկսած, բայց հիմա սա ոչ մեր մտքով կարող էր անցնել, ոչ էլ թուրքերի։

-Ապրիլյան պատերազմից հետո կար իշխանության հասցեին քննադատություն, որ խաղաղություն կնքվեց Ադրբեջանի հետ, երբ մեր բանակը հակահարձակմամբ հետ էր բերում կորսված տարածքները։ Այսօր մենք ենք ազատագրում տարածքներ։ Ինչպիսի՞ն պետք է լինի դիրքորոշումը հետագա գործողությունների վերաբերյալ։

-Եթե մենք երիտասարդի պես ոգևորվող լինեինք, հաջողության շղթան կարող է բերել նրան, որ Շամշադինի հատվածում թուրքերին քշենք ներքև՝ մերձկասպյան թուրքերն ընդհանրապես, լավ կլինի՝ Քուռի այն հատվածում հայտնվեն, Նոյեմբերյանի հատվածում կարող ենք բավականին լուրջ տարածքային ձեռքբերում ունենալ, ասենք՝ Օդունդաղ սարն իր հարակից բարձունքներով վերցնեք, ախորժակը ուտելիս է բացվում։ Հետո կարող է ցանկություն ունենայինք Գարդման աշխարհը հետ բերեինք։ Չի բացառվում, բայց կարծում եմ՝ մեր Գլխավոր շտաբը դա չի ցանկացել։ Այս պանդեմիայի պայմաններում ցանկացած լուրջ բախում ու աշխուժություն միանգամից բևեռում է աշխարհի ուշադրությունը, իսկ եթե հաջողությունների շղթա է գնում քեզ մոտ, աշխարհը կկտրի էդ հաջողությունների շղթան, դա ավելի ցավոտ է լինելու, քան որ մեզ թուրքը կանգնեցնի։

Մանրամասենրը՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան