Տավուշի տուժած գյուղերի բնակիչները փոխհատուցում կստանան. վնասները հաշվում են
«Մենք ունեցել ենք բնակարանների, տների, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերածություններ, որովհետև տասնյակ ռմբակոծություններ են եղել մեր բնակավայրերի նկատմամբ: Բայց, բարեբախտաբար, քաղաքացիական բնակչության շրջանում զոհեր ու վիրավորներ չենք ունեցել»,- ասաց Չոբանյանը՝ վերջին հանգամանքը պայմանավորելով սահմանում ՀՀ ԶՈւ-ի պրոֆեսիոնալ գործելաոճով:
Չոբանյանը հայտնեց, որ տուժած գյուղերում իրականացնվում են վնասների գնահատման աշխատանքներ՝ քաղաքացիների կրած վնասները փոխհատուցելու համար:
Ինչ վերաբերում է Բերդ քաղաքի հրետակոծմանը, մարզպետը հայտնեց, որ դա աննախադեպ է, քանի որ այս քաղաքը Ադրբեջանի կողմից վերջին անգամ հրետակոծվել է 90-ական թվականներին:
Մարզպետի խոսքով` անգամ այս օրերի ընթացքում Տավուշում քաղաքացիների կենսագործունեությունը չի դադարել: Մարդիկ շարունակել են զբաղվել գյուղատնտեսական աշխատանքներով:
«Որևէ խուճապ չի եղել: Բնականաբար, եղել է որոշակի լարվածություն, որովհետև դա չէր կարող չլինել ռմբակոծությունների ժամանակ: Բայց դրան զուգահեռ բոլորը զգոն են եղել»,- ասաց Չոբանյանը:
Նա շեշտեց, որ Տավուշն արդեն 30 տարի ապրում է հարաբերական անդորրի ու հրադադարի ռեժիմի խախտման պայմաններում: Այդ է պատճառը, որ տեղի բնակչույունը նաև բարձր կարգի ինքնակազմակերպման հմտություններ է ձեռք բերել:
«Բնակչության տարհանում չի եղել: Եղել է պատսպարման պրոցես: Գյուղացիներն արդեն գիտեն, որ եթե արկեր են պայթում, պետք է պատսպարվեն իրենց նկուղներում, ապաստարաններում,- ասաց Չոբանյանը,-սահմանամերձ, սահմանապահ գյուղում դուք միշտ կարող եք տեսնել ավելի բարձր ոգի, քան այլ գյուղերում»:
Մարզպետը հույս հայտնեց, որ վերջին ժամերին վերականգնված անդորրն այլևս չի խաթարվի ու հավելեց, որ Տավուշն այս տարի շատ լավ բերք ունի:
Հուլիսի 12–ից սկսած` իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են արել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:
Դրանից հետո հակառակորդը պարբերաբար վերսկսում է գնդակոծությունն ինչպես հայ դիրքապահների, այնպես էլ բնակավայրերի ուղղությամբ։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը` 4 զոհ, 10 վիրավոր։
Հուլիսի 14–ին Տավուշի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կայացած առաջին ճեպազրույցի ժամանակ լրագրողների հետ աշխատանքը համակարգող Արծրուն Հովհաննիսյանն ասել էր, որ հակառակորդը թիրախավորել է հայկական բնակավայրերը՝ Տավուշի Չինարի, Ագեպար, Պառավաքար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը, նաև Բերդ քաղաքը՝ 2 գործարաններով, վնասվել են տներ, գազատարը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ