Հայկական բանակի՝ 100 կորուստների մասին լուրը ադրբեջանական ապատեղեկատվություն է
Հետևեք մեզ նաև Telegram-ում
Միջազգային տարբեր լրատվահարթակներում ադրբեջանական աղբյուրները հայտարարում են, որ հայ-ադրբեջանական սահմանին 2020 թվականի հուլիսի 12-ին մեկնարկած բախումների արդյունքում հայկական կողմը կրել է մեծ կորուստներ, մասնավորապես՝ նշվում է զոհված 100 զինվորականների մասին։
Նախ ռուսական Eadaily.com-ում հրապարակվում է ադրբեջանցի քաղաքագետների հարցազրույց, որոնցից Էմիլ Մուտաֆաևը, խոսելով հակամարտության և դրա հնարավոր ելքի մասին, հայտարարում է, թե բախման արդյունքում ադրբեջանական բանակը ունի 11, իսկ հայկականը՝ 100 զոհ։ Այնուհետև վրացական NewPosts լրատվակայքը, հղում անելով Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական աղբյուրներին, ներկայացնում է սահմանին տիրող իրավիճակը՝ կցելով ադրբեջանցիների կողմից հայկական հենակետերի խոցման տեսանյութեր։ Լրատվամիջոցը միևնույն ժամանկ նշում է, որ հուլիսի 12-ից ի վեր՝ հայկական կողմի կորուստների թիվը հասել է 100-ի։
Հայտնում ենք, որ երկու այս լրատվամիջոցներում հայտնված պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ներկայացված են միակողմանիորեն։ Հայկական զինված ուժերում հուլիսի 12-ին ադրբեջանական բանակի կողմից իրականացվող սադրիչ գործողությունների հետևանքով գրանցվել է 4 մահ, մեկ զինծառայող ծայրահեղ ծանր վիճակում է, հինգ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության` դրական դինամիկայով, իսկ մյուսներն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կվերադառնան շարք։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին չտարածել ապատեղեկատվություն և տեղեկատվությունը հաղորդելիս՝ ներկայացնել երկու կողմերի պաշտոնական տվյալները։
Հիշեցնենք՝ 2020 թվականի հուլիսի 12-ից ադրբեջանական զինված ուժերը դիմեցին սադրանքի հայ-ադրբեջանական պետական սահմանի հատվածում՝ Ուազ տեսակի ավտոմեքենայով մոտենալով հայկական դիրքերին։ Հայկական կողմի նախազգուշացումից հետո ադրբեջանական զինվորները, թողնելով մեքենան միջդիրքային հատվածում, հեռացան։ Կարճ ժամանակ անց ադրբեջանի զինված ուժերը սկսեցին հրետակոծել հայկական դիրքերն ու սահմանամերձ գյուղերը՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ