Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

20-ամյա Նարեկ Պետրոսյանի զոհվելու մասին Haqqin.az-ի լուրը հերքում է անձամբ Նարեկը

Արդբեջանական քարոզչական լրատվակայք haqqin.az-ը շարունակում է ապատեղեկատվությունների շարքը Հայաստանի և հայկական զինված ուժերի մասին։ «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը տեղեկացնում է, որ այս անգամ կեղծարարները տեղադրել են 2000 թվականին ծնված Նարեկ Պետրոսյանի զինվորական համազգեստով լուսանկարն ու գրել, թե իբր վերջինս զոհվել է Տավուշի սահմանային հատվածում։ Այս հրապարակմանը «Facebook» սոցիալական ցանցում արձագանքել է ինքը՝ Նարեկը։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնի» հետ զրույցում Նարեկ Պետրոսյանը հայտնել է, որ իր «մահվան» մասին լուրին ծանոթացել է համացանցից։ Սկզբում զարմացել և զայրացել է, հետո հասկացել՝ ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունն է, որի «զոհը» այս անգամ դարձել է հենց ինքը։