«Մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցույց տալիս». Չինարիում ռմբակծության տակ նարդի են խաղում
Բերդ քաղաքի եւ տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես են Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանի հետ դրսում նարդի խաղում:
Նա, մասնավորապես, նշում է. «Ողջույններ հաղթանակած Չինարիից, տեսեք, թե առաջնագծում ոնց են մարդիկ խաղաղ ապրում: Գյուղապետը մի քիչ մարտական է տրամադրված: Մեր բարձր տրամադրությունը ուղիղ համեմատական է առաջնագծում մեր զինվորների կատարած սխրանքներին, մեր քաջ ու իմաստուն հրամանատարներին:
Հիմա Չինարիում ենք, որտեղ մեր բանակը պարզապես մաստեր կլաս է ցուցաբերում: Ֆանտաստիկ զգացողության մեջ ենք: Աստված ապահով պահի մեր բանակին, մեր առաջնագծի զինվորներին: Խաղաղություն մեր երկրին ու սահմանի ժողովրդին»:
Իր հերթին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց. «Չզարմանաք, հիմա Չինարիում ենք: 100 տարի այսպիսի հոգեվիճակ չենք ունեցել, որ նարդի խաղանք: Անկախ նրանից, որ առավոտյան հրետակոծվել է գյուղը, 3 տուն ունենք վնասված, գյուղամեջում տեսանք, որ մարդիկ նարդի են խաղում: Առաջնագծից էլ լուրերը շատ ոգեւորիչ են, մեր տղաները ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը: Սրանք բոլորը արձանագրության արժանի են, թե ինչպես կարող են տասնապատիկ ավելի ուժերով գալ մեր հայրենիքի, մեր կյանքերի վրա եւ այդպես անփառունակ իրենց կորուստը գտնել մեր լեռներում: Սա մեր համարժեք, դեռ մեղմ պատասխանն է:
Մենք աղոթում ենք, որ մեր տղաները որեւէ ձեւով վնաս չկրեն: Մենք կռվից չենք ուրախանում, սրտներս կախ է մնում, բայց այդուհանդերձ, իրավիճակն ենք արձանագրում:
Գյուղապետ Սաղոյանն էլ ասաց, որ հակառակորդն ինչքան տուն վնասի, մեկ շաբաթում սարքելու են. «Ես համոզված եմ, որ մեր կառավարությունը, մենք համայնքով այդ տները կվերականգնենք, կարեւորը, որ մեր բանակն ամրագրեց մեր հաղթանակները: Հակառակորդը պետք է իմանա, որ մենք անսասան ենք: Ինչքան էլ խաղաղ բնակչի վրա արկ ուղարկես, միեւնույն է, դու ոչնչի հասնել չես կարող, մենք պինդ ենք մեր հողի վրա»:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ