Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածլ, և առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն: «Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հիշեցրեց, որ կեսօրից հետո ըստ էության ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հարվածներից մեկից վիրավորում է ստացել  քաղաքացիական անձ: Դրանից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները՝ մեքենայով: Մյուս հարվածը հասել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:

Հուլիսի16 ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Աննա Գրիգորյան