Ադրբեջանական մոտ 100 հոգանոց դիվերսիոն խումբը զգալի կորուստներ է կրել. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի մոտ 100 հոգանոց խումբը, որը դիվերսիոն ներթափանցման փորձ էր կատարել, զգալի թվով կորուստներ է կրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք փաստացի այս պահին ֆոտոներով ունենք տասը դիակի դուրսհանման ապացույց: Եթե հաշվի առնենք, որ այստեղ տասն են, կան այլ տեղանքներ, որտեղից հանված չեն, բոլոր զոհվածները չէ, որ մնացել են դաշում: Բնականաբար շատ զոհերի կարող էին իրենց հետ տանել անհաջողության մատնված, բայց չզոհված զինծառայողները: Ինչպես նաև բոլորը չէ, որ միանգամից մահանում են, հաճախ լինում են վիրավորներ, որոնք հետ քաշվելուց հետո են մահանում: Ստացվում է, որ մոտ հարյուր հոգանոց խումբը զգալի թվով կորուստ է կրել, դա կարող է լինել մինչև 25, 30 կամ 40 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը:
Դրանք եղել են հատուկ նշանակության ուժերը: Ադրբեջանական լրատվամիջոցները ևս հաստատել էին, որ կիրառվում է «Յաշմա» բրիգադը: Հովհաննիսյանի խոսքով՝ դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են ընդհանրապես Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերը: Նրա խոսքով՝ դա էլիտար ստորաբաժանում է: Հովհաննիսյանը շատ տրամաբանական համարեց, որ ադրեբեջանական երրորդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերի՝ իրենց մարտական խնդիրը լուծել չկարողանալուց հետո պետք է կիրառվեր էլիտար ստորաբաժանում՝ նախագահի բարձրագոչ հայտարարություններից հետո:
Գիշերը ժամը 03:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ դիրքապահները նկատել էին հակառակորդի շարժ։ Անցնելով շրջանաձև պաշտպանության, հայկական ստորաբաժանումները կանխել են հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը։ Թեժ մարտից հետո հակառակորդը, կորուստներ կրելով, հետ էր շպրտվել։
Այնուհետև ադրբեջանական ստորաբաժանումները ժամը 05:20-ին սկսել էին հրետակոծել Այգեպար և Մովսես գյուղերը՝ կիրառելով ականանետ և Դ-30 հաուբից:
Աննա Գրիգորյան




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ