Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Ադրբեջանը տասնամյակներ շարունակ թունավորել է Ղարաբաղի ջրային ռեսուրսները․ փորձագետ

Ադրբեջանն ահաբեկչական գործունեության հարուստ փորձ ունի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով հայկական ատոմակայանի ուղղությամբ հրթիռային հարվածի մասին Բաքվի սպառնալիքները:
«Ադրբեջանը տասնամյակներ շարունակ թունավորել է Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսները: Դրա պատճառով նախկին ինքնավար մարզում, որը ԽՍՀՄ-ում եւ աշխարհում առաջին տեղն էր զբաղեցնում երկարակյացների թվով,  1969-ին Հեյդար Ալիեւի իշխանության գալուց հետո ուռուցքային հիվանդությունների կտրուկ աճ սկսվեց։ Դա հենց ջրային ռեսուրսների թունավորման հետեւանք էր, առաջին հերթին՝ Ստեփանակերտի»,- ընդգծեց Բաբայանը:

Ըստ նրա՝ Ադրբեջանի անհեթեթ հայտարարություններն այն մասին, որ Քարվաճառում (նախկին Քելբաջար) հայերը, իբր, Մեծամորի ԱԷԿ-ից թափոններ են թաղում, փաստացի հաստատում են, որ նրանք ռադիոակտիվ թափոններ ունեն եւ նման հայտարարությունների օգնությամբ նրանք հող են նախապատրաստում հետագա գործողությունների համար: «Եթե շրջանն անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ, նրանք, անշուշտ, կթունավորեն Արփա եւ Որոտան գետերը, որոնք սնում են Սեւանա լիճը, իսկ Սեւանը Հայաստանի ջրային ռեսուրսների 80 տոկոսն է, կթունավորեն ամբողջ Լեռնային Ղարաբաղը, ամբողջ Հայաստանը:

Եթե ​​պետությունն ասում է՝ «մենք կհարվածենք ատոմակայանին», ապա, խաղաղ բնակչության թունավորման մեծ փորձ ունենալով, կարելի է եւ դրան սպասել: Ի դեպ, նրանք թունավորում էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ջրային ռեսուրսները, այլեւ ազգային փոքրամասնություններով բնակեցված շատ շրջանների ջրային ռեսուրսները: Մեր անվտանգության հայեցակարգում անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել կենսաբանական եւ մանրէաբանական, քիմիական զենքերին»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը:

Դավիթ Բաբայանը հիշեցրեց, որ Ադրբեջանում հայոց լեզվի ուսուցման լավ դպրոց է ստեղծվել, եւ դա ահաբեկչական ծրագրերի հետ միասին ստիպում են Հայաստանին եւ Արցախին ավելի ու ավելի զգոն լինել, չէ որ չի բացառվում, որ արդեն որոշակի մարդիկ են ուղարկվել որոշակի նպատակներով։
«Այս կապակցությամբ անպայման անհրաժեշտ է ուժեղացնել լեռներում գետերի աղբյուրների պաշտպանությունը, տարածքները պետք է լինեն հատուկ պահպանվող գոտիներ: Այժմ դա ​​անվտանգության կարեւորագույն բաղադրիչներից է»,- շեշտեց Դավիթ Բաբայանը: