ՌԴ-ի զորավարժություններին 102-րդ ռազմաբազայի հետ ՀՀ ԶՈՒ–ից կներգրավվեն մեծ ուժեր. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ զինված ուժերը ռուսական զինված ուժերի, մասնավորապես, 102-րդ ռազմաբազայի հետ, ընթացիկ զորավարժությունների ընթացքում ունեն համատեղ միջոցառումներ, ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ այլ զորավարժարաններում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 17-ին, ասուլիսի ժամանակ ասաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ, ռազմական փորձագետ, Տավուշում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով այս ընթացքում ՌԴ-ի հարավային եւ արեւմտյան ռազմական շրջանների անակնկալ զորավարժությունների իրականացմանը։
«Ռուսաստանը մեծ պետություն է՝ հզոր բանակով եւ հաճախ կարող է իրականացնել նման գործողություններ. չեմ կարող մեկնաբանել դրանց քաղաքական իրադարձությունների կապը։ 102-րդ ռազմաբազայի հետ այս մեծ զորավարժությունների ընթացքում ՀՀ զինված ուժերից կներգրավվեն բավականին մեծ ուժեր, մոտավորապես մեկ գնդին հավասար ուժեր՝ տանկային, հրետանային, մոտոհրաձգային եւ այլն»։
Լրագրողը հիշեցրեց նաեւ հայ-ռուսական համատեղ զորախմբի մասին եւ հարցին՝ ՀՀ-ի սահմանների վտանգի դեպքում այդ զորախումբը ինչպիսի՞ գործառույթ է կատարելու, Հովհաննիսյանը պատասխանեց. «Հայ-ռուսական համատեղ զորախումբն ունի իր գործողությունների համապատասխան պլանը, ուղղությունը։ ՀՀ զինված ուժերը տվյալ դեպքում ընթացող մարտական գործողությունների ծավալի, բնույթի համար լիովին բավարար են եւ կարող են կատարել իրենց խնդիրները. չկա նման անհրաժեշտություն»։
Անդրադառնալով Թուրքիայի՝ Ադրբեջանին ռազմատեխնիկական աջակցություն տրամադրելուն՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ դա նորություն չէ։
Խոսելով թուրքական ռազմատրանսպորտային ինքնաթիռի՝ Բաքու ժամանելու մասին, Հովհաննիսյանն ասաց. «Երեւի թե ռազմատրանսպորտային ինքնաթիռը նաեւ դրա համար է ժամանել Բաքու։ Մի քիչ զավեշտալի է ստացվում, որ Ադրբեջանը կարծես թե ռազմական առումով ինքնաբավ պետություն էր, մեծ-մեծ հոխորտացող հռետորաբանությամբ։ Եթե այսքան մարտերից հետո կար կարիք հրատապ ինչ-որ բան այդ տրանսպորտով տեղափոխելու, դա մի քիչ հարցեր է առաջացնում»։




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ