Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Թիկունքներս դեմ արած առաջին գիծն ենք պահում, մեր թիկունքով էլ թշնամու արկերը հետ ենք ուղարկում․ Չինարիի բնակիչներ

Ինչի՞ց վախենանք, թիկունքներս դեմ արած առաջին գիծն ենք պահում, մեր թիկունքով էլ թշնամու արկերը հետ ենք ուղարկում։ Այս մասին NEWS.am-ին ասել է Չինարիի տարեց բնակչուհին։

«1991-92թթ․ պատերազմի ժամանակ էր, երբ արկը հարվածեց մեր տանը, ներսում 8 հոգի էինք։ Փառքո Աստծո, մեզ ոչինչ չեղավ, դրանից հետո էլ ոչնչից չենք վախենում», նշել է նա։

Նրա ամուսինն էլ շեշտել է, որ Հայկական բանակը հզոր բանակ է․ «Ապրե՛ն մեր բանակի ղեկավարները, սերժանտից մինչեւ գեներալ, բոլորն էլ լավ կռվում են, պաշտպանում մեր հայրենիքը»։

Եթե մենք հեռանանք այստեղից, մեր երիտասարդները կմնան առանց խորհրդատուի, եւ մենք մնում ենք, որպեսզի ոգեւորենք երիտասարդներին։ Այս մասին էլ ասել է Չինարիի բնակիչ 87-ամյա Սամվել Վանյանը։

«Մեր բարեկամները Կիրովականից (Վանաձոր՝ NEWS.am) եկել էին մեզ տանելու՝ չենք գնացել։ 300 տուն ենք այստեղ, 140-ի դուռը հիմա փակ է, չենք կարող մենք էլ թողնել ու գնալ։ Մենք շատ լավ երիտասարդություն ունենք․ ամեն մի կրակոցից հետո օգնության են շտապում սահմանապահներին։ Քաղաքում էլ եմ ապրել, բայց գյուղական կյանքն իր հմայքն ունի։ Դա մեծ բան է զինվորի համար, երբ նա գիտի, որ թիկունքի գյուղում մարդիկ կան, դա նրան շատ է ոգեւորում։ Մեր զինվորականները Հայրենական պատերազմում էլ շատ մեծ համբավ ունեին։ Հիմա էլ, Փաշինյանի գալուց հետո, բանակն ավելի է ուժեղացել, սնսդով, ամեն ինչով ապահովված է։ Մերոնց վերջին գործողությունները գերազանց եմ գնահատում, այս մարտերում նրանք իրենց կամքը պարտադրեցին հակառակորդին։ Շատ ուժեղ են», նշել է չինարեցի ծերունին։

Մատնացույց անելով իր տան պատերին գնդակոծության հետքերը Սամվել Վանյանը նշել է․ «Ադրբեջանցիներին որպես քաղաքակիրթ ազգ ամբողջ աշխարհը չպետք է ճանաչի։  Մեր սահմանից մի քիչ վերեւ էլ, ներքեւում էլ ադրբեջանցիների գյուղերն են․ դրանք միայն ոչխար են կարողանում արածեցնել»։

Չինարեցին չի կարող չաշխատել, ցույց տալով այսօր այգիներից չինարեցիների հավաքած միրգն ու բանջարեղենը, ասել է գյուղի խանութի աշխատակիցը։ «Նա պետք է արարի, որպեսզի կարողանա սահման պահել։ Սա էլ սահմանը պահելու մեր տարբերակն է», ասել է նա։