ԵԱՏՄ-ում առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների. Ռոման Գոլովչենկո
Եվրասիական տնտեսական միությունում դեռևս չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների։ Այս մասին հայտարարել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստում, գրում է «Բելտա» գործակալությունը։
«Հաստատված պրակտիկայի համապատասխան՝ մեր աշխատանքը կսկսվի միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում խոչընդոտների վերացման հարցերի քննարկմամբ։ Ցավոք, առայժմ չի հաջողվում ազատ առևտրի հարցերը լուծել առանց բացառումների և սահմանափակումների»,- նշել է Ռոման Գոլովչենկոն։
Նրա խոսքով՝ ուշադրության են արժանի նաև կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման վերաբերյալ հարցերը, ըստ այդմ՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացվել է բնակչության առողջապահության և սանիտարահամաճարակային բարեկեցության ոլորտի համալիր ծրագիր։
COVID-19 համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Մինսկում միջկառավարական խորհրդի նիստը տեղի է ունեցել առկա ձևաչափով։ Օրակարգը ներառել է եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է