Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոնվերս Բանկ. Փոքր հացի արտադրամասից մինչև Hagartsin Dessert Bakery IDBank-ը հայտարարում է IDDistributor ֆինանսական գործիքի գործարկման մասինԽայտառակ ու վտանգավոր ինքնախոստովանություններ. «Փաստ» Մալայզիայում սկսվել է երկրի ամենամեծ 300 մեգավատ հզորությամբ լողացող արևային էլեկտրակայանի շինարարությունը«Նիկոլ Փաշինյանը բացել է իր բոլոր խաղաքարտերը, բաց ձեռքերով մտել է կռվի դաշտ». «Փաստ» Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ» Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ» Հանձնարարված է մաքսիմալ տիրաժավորել քարոզչական կեղծ թեզերը. «Փաստ» Եվրոպայի ճանապարհը սկսվում է Երևանից. Թաթոյանը ներկայացրեց «4 գիծը», որոնք Հայաստանը պետք է պահի նախ իր համար Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ» Թաթոյանը՝ Գզոյանի ազատման մասին․ «Հիշողությունը չի կարող լինել խաղաղության խոչընդոտ» Ձեռքներս ծալած չենք նստելու. առաջիկա օրերին կհայտարարենք արդարությունը վերականգնելու մեր հաջորդ` կոնկրետ քայլերի մասին. «Ուժեղ Հայաստան» Դատարանը ևս մեկ ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի տնային կալանքը. Նարեկ ԿարապետյանԻշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ» Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է մեկ ամսով․ փաստաբանՀակակոռուպցիոն դատարանը հրապարակում է Սամվել Կարապետյանի վերաբերյալ որոշումը (ուղիղ)Անկախության հռչակագիրը ոչ թե անկախության, այլ կոնֆլիկտի հռչակագիր է. Նիկոլ ՓաշինյանԹուրքիայի ՊՆ-ն հաստատել Է երկրի տարածքում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից իրանական hրթիռի nչնչացումըԱվտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ Այն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ․ բոլորս՝ միասին, ավելի ուժեղ ենք․ Նարեկ Կարապետյան
Հասարակություն

Արտակարգ դեպք Հայաստանում

Այսօր՝ հուլիսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման Ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան-Անիավան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, «Սև հանք» կոչվող վայրում, հացահատիկային «HEBA CK-5M» մակնիշի կոմբայնը մոտ 6 մետր բարձրությունից ընկել է ձորակը և գլխիվայր շրջվելով, հայտնվել քարերի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության թիվ 51 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները քաղաքացիների օգնությամբ կոմբայնի տակից դուրս են բերել վարորդ, 59-ամյա Կարապետ Գևորգյանին, ում նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել օպերատիվորեն ժամանած Մարալիկի հիվանդանոցի բժիշկները, ապա Գյումրիի հիվանդանոցի բժիշկները: Վարորդին փրկարարներն ու քաղաքացիները պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, որով տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Հովհաննես Մանուչարյանն ու Արսեն Մարտոյանը: Դեպքի վայր է ժամանել նաև նույն վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, սակայն հետո պարզվել է, որ քննությունը պետք է անցկացնի Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունը, որտեղից ժամանել է քննչական խումբը: Հրշեջ-փրկարարները իրականացրել են վառելիքաքսուքային նյութի լվացման աշխատանքներ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորը կոմբայնով գարու արտը հնձելիս է եղել, երբ կոմբայնի տեխնիկական անսարքության պատճառով այն գլխիվայր շրջվել է: Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: