Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է
Ադրբեջանին զենքի վաճառքը մահացու է, քանի որ այս երկիրը երբևէ չի երկմտում զենքը քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Հայաստանը հետամուտ է լինելու այս հարցերով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ խոցված անօդաչու թռչող սարքերից մեկը իսրայելական էր, ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի մարտավարությունը Իսրայելի հետ հարաբերություններում՝ այս դեպքից հետո:
Նաղդալյանը նշեց, որ հարցը դիտարկում են առավել լայն համատեքստում:«Դա տարածաշրջանում զենքերի վաճառքն է ու սպառազինությունների մրցավազքի խթանումը տարբեր միջազգային գործընկերների կողմից: Այս հարցի առնչությամբ մենք շատ հետևողական ենք»,-ասաց խոսնակը:
Եվ ՀՀ ԱԳՆ-ն շատ զգայուն է այս հարցում, այն բարձրացնում է և երկկողմ, և միջազգային հարթակներում:
«Մեր խնդիրն այն է, որ զենքի վաճառքն Ադրբեջանին մահացու է, քանի որ Ադրբեջանը երբևէ չի երկմտում այդ զենքը քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական բնակչության դեմ օգտագործելու հարցում: Եվ այս իրադարձությունները, որոնք տեղի ունեցան հուլիսի 12-ից հետո, հաստացեցին այս պնդումների վերաբերյալ մեր փաստական ապացույցները: Մենք հետամուտ ենք լինելու այս հարցին, և այս հարցը մշտապես լինելու է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում մեր օրակարգի բաղկացուցիչ հարցը»,-ասաց Նաղդալյանը:




















ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ