Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Իշխանությունների հերթական գազային մանիպուլյացիան

Հայաստանում գործող արևմտյան ֆինանսավորմամբ իրենց գործունեությունը ծավալող ՀԿ-երը հետևողականորոն հակառուսականություն են տարածում՝ փորձելով այդ ամենը հանրության շրջանում մատուցել իրենց հաճելի սոուսով։ Նշենք, որ որոշ դեպքերում դա նրանց մոտ ստացվում է, և հանրության շրջանում ընթանում է կոնկրետ դեմոնիզացման գործընթաց։ Հիշյալ ՀԿ-երի վառ ներկայացուցիչներից մեկը, որը երկրում ընթացող ցանկացած իրավիճակին փորձում է տալ իր «հեղինակավոր» գնահատականն ու տեսակետը, հերթական անգամ, որպես թեմայի «մասնագետ» ներկայանալով, գնահատականներ է հնչեցրել, թե իբր «ՀՀ-ում գազի գնի բարձրաձման մեղավորը Սերժ Սարգսյանն է, ով Հայաստանը, գազի գնի բարձրացման արդյունքում, հանձնել է ՌԴ-ին»։ Հասկանալի է, որ դեմոնիզացման գործընթացում սեփական ձախողումները քողարկելու և թույլ տրված կոտագույն սխալներից շեղելու համար ՀՀ իշխանությունները հրապարակ են իջեցնում նախկինների «թալանչի» ու «կեղեքող» լինելու թեզը։ Սա այն տարբերակն է, երբ յուրաքանչյուր թեմայի հետ կապված պատրաստի «մեղավորը» կա, ուղղակի պետք է նրա մասին բարձրաձայնել և հիշեցնել։ Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրները, գազային պայմանագրերի վավերացման ժամանակ նպատակահարմար համարեցին կնքել երկարաժամկետ պայմանագրեր՝ սակայն դա ոչ մի կերպ չկապելով նավթի գների հետ: Հատկանշականն այն է, որ այդ հանգամանքը ռիսկեր էր պարունակում, քանի որ կարող էր ունենալ թե՛ դրական, թե՛ բացասական ազդեցություն, սակայն անցած 7-8 տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ հանգամանքի արդյունքն ավելի դրական է եղել, քանի կարելի էր կանխատեսել։ Միաժամանակ, եթե անդրադառնանք այն տարածված պնդմանը, թե Հայաստանին մատարակարարված գազի գինն ավելի թանկ է, քան ՌԴ-ի կողմից այլ գործընկեր երկրներին մատակարարվող գազը, պետք է նշենք, որ այս պնդումը ևս դասվում է միֆերի շարքին և իրականությանը չի համապատասխանում։ Գազի գինը նկատելի բարձր է Ուկրայինայի, Մոլդովայի, ինչպես նաև Բելառուսի համար։ Հայաստանը սահմանին ներկայումս գազը գնում է 1000 խմ-ը 165 դոլարով և վաճառում միջինը՝ շուրջ 255 դոլարով, ասել է թե՝ տարբերությունը 90 դոլար է, որից շուրջ 43 դոլարը՝ ԱԱՀ-ն, հետ է վերադարձվում բյուջե։ Ըստ էության, «Գազպրոմ Արմենիային» փաստացի մնում է մոտ 47 դոլար, որի մեջ 12 դոլարը կորուստն է, 19 դոլարը՝ աշխատավարձը, և մնացած 16 դոլարով պետք է ծածկվեին մաշվածությունը, շահագործումը, շահույթը և այլն։ Այդուհանդերձ բնակչության համար Հայաստանում գազի գինը ի համեմատ եվրոպական երկրների բավականին ցածր է: Նշենք հատկանշական մի քանի փաստեր, որոնք կապացուցի, թե որքան բարձր է գազի սակագները եվրոպական երկրներում։ Քչերը գիտեն, որ բնակիչների համար գազի ամենաբարձր սակագինը Շվեդիայում է, 1000 խմ-ն գազն արժե 1318,3 դոլար, իսկ ամենաէժանը Ղազախստանում է՝ 54,8 դոլար: Եվրոպական երկրներում գազի միջին սակագինը կազմում է 578,2 դոլար՝ գրեթե կրկնակի ավելի բարձր, քան Հայաստանում: Ըստ էության, կարող ենք փաստել, որ ՀՀ գործող իշխանությունները ոչ միայն չեն կատարել իրենց նախընտրական խոստումները (գազի գնի աննախադեպ իջեցում, հայ-ռուսական հարաբերությունների էլ ավելի խորացում), այլ հակառակը՝ գոյություն ունեցած հարաբերությունները գրեթե ամբողջովին փչացրել են՝ ՀՀ-ին կանգնեցնելով փակուղու առաջ։ Հայաստանում գազի գնի շուրջ բանակցությունների փաստացի տապալումը քաղարկելու համար փաստացի հերթական անգամ փորձ է արվում դիմել հարազատ դարձած մանիպուլյացիոն մեթդների, սակայն ինչպես մնացած բոլոր դեպքերում, այս պարագայում էլ պարզ հաշվարկներն ու փաստերն ապացուցում են, որ դրանք չափազանց պարզունակ ու սին են։

Անդրանիկ Կարապետյան