Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովի նախագահԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ ԼավրովինԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg Իշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՔիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումներիցԱրբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբԻնչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանԻսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին․ ԶԼՄ Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ» Ուժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ ԴավթյանԴուրս. արտաշատցին Փաշինյանին չթողեց մտնի իր խանութՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունների օրոք կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ ավելի կատարելագործվեց․ Ավետիք Չալաբյան

Ինձ սպառնում են սպանել. վիդեո եմ նկարահանել, որտեղ անուններ են հնչում. Հենզել Մկոյան (տեսանյութ)

Արդեն տևական ժամանակ է, որ Վրաստանի խորհրդարանի հայազգի  պատգամավոր Հենզել Մկոյանին հետապնդում են: Նա պնդում է՝ այս ամենն իր քաղաքական գործունեության պատճառով է:

  Araratnews.am-ը վրացահայ պատգամավորի հետ խոսեց այդ սպառնալիքների, իր և իր ընտանիքի հետ կատարվող վերջին իրադարձությունների, տեղի ունեցած հարձակումների և ահաբեկչության մասին:  

Պարո՛ն Մկոյան, խնդրում եմ պատմեք՝ ինչից սկսվեց այս լարվածությունը:

  Իմ եղբայրը բիզնեսմեն է, ունի 300 –ից  ավելի աշխատող, երկու ֆիրմա: Նա առաջին հայ գործարան է Վրաստանում: Սամվել Պետրոսյան աշխատակիցը եղբորս հիդրոէլեկտրակայանում ասել է՝ ինձ վրա փոշի բարձրացրիր: Հետո քաղաքում հանդիպել են, քարով խփել է եղբորս աչքին, որի պատճառով  աչքի 40 տոկոսը չի տեսնում: Այդ մարդու դեմ գործ չհարուցեցին, չբռնեցին նրան: Լարվածությունը սկսվեց այդ դեպքից: Դրանից հետո Սամվել Պետրոսյանի հայրը հայհոյել էր իմ եղբորորդուն, որից նա շատ ազդվել էր: Դեպքից հետո երիտասարդներով հավաքվեցին իմ տանից 100 մետր  հեռավորության վրա գտնվող սրճարանում՝ պարզելու Սամվելի հոր արարքի պատճառը: Ես գնացի ու երիտասարդներին բերեցի իմ տուն: Եկավ  Սամվել Պետրոսյանը զինված, զենքը հանեց, սկսեց կրակել: Դա սպանության փորձ էր: Իրավապահները խուլիգանության մեղադրանք առաջադրեցին նրան: Բայց չեմ կարող պնդել, որ այս դեպքը նախորդի հետ կապ ունի: 

 Հենզել Մկոյանի վրա կատարված հարձակումը կարող եք դիտել ստորև բերվող կադրերում:

Լարվածությունը հիմա պահպանվո՞ւմ է:

  Այո: Այս տարի հուլիսի 20-ին ներկա էի մի միջոցառմանը Թբիլիսում: Միջոցառման ավարտից հետո եկա տուն, ինձ «whatsApp»-ով Վասիլի անունով մեկը զանգեց կովկասյան առոգանությամբ, գողականով, ռուսերեն ասաց. «Նստիր տանը, մի շարժվիր,  ոչ մի ընտրություն, հասկացա՞ր»: Ես էլ ասացի՝ իսկ եթե չհասկացա: Ասաց՝ մենք կվերցնենք քեզ հարազատ ամենաթանկ մարդուն, ու անջատեց հեռախոսը: Հետո ինձ զանգ եկավ Մոսկվայից Թիֆլիսից  վերադառնալիս:  Ասացին՝ բարև օլիգարխ: Պատասխանեցի՝ ես օլիգարխ չեմ, քաղաքական գործիչ  եմ 21 տարի: «Մեզ չի հետաքրքրում: 5 մլն դոլար մեզ փող կուղարկես: Եթե չէ, մենք քեզ կսպանենք: Մարդիկ ունենք, որոնք  կողքին են, քո ամեն ինչը գիտեն, հիմա էլ դու նոր Թիֆլիսից եկար»,- ասաց ինձ զանգողը:  

Այս ամենը ես ներկայացրել եմ Վրաստանի խորհրդարանին,  գլխավոր դատախազին: Սակայն նյութերն ուղարկեցին մարզային դատախազություն: Երբ ամբողջ աշխարհում  պատգամավորին  սպառնում են, գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում նյութերը: Փաստաբանս ասուլիս տվեց, ասաց, որ դատախազությունը գործն ուղարկել է մարզ: Այդ ամենից մի քանի օր հետո եղբորս հետ  մեքենայով գնացի նրա հիդրոէլեկտրակայան:  Մեքենայից իջնելուց եւ հիդրոէլեկտրակայան հասնելուց հետո պայթեցրին մեքենան, որի պատճառով եղբայրս կանտուզիա ստացավ: Պայթյունն այնքան ուժեղ էր, որ անգամ կողքի շենքում էին դա զգացել: Դա ահաբեկչություն էր:  

Ինչպիսին է Վրաստանի կառավարության, պետության վերաբերմունքը:  

Պետությունը տեր կանգնում է ինձ, բայց չգիտեմ՝ կբացահայտվի այս ամենը, թե  ոչ:   Այս ամենը, փաստորեն, առնչվում է ձեր քաղաքական գործունեության  հետ:  

Այո:  

Ովքե՞ր են ձեզ սպառնում:

  Կռահում եմ՝ ովքեր են: Մի  տեսաուղերձ եմ նկարահանել: Եթե  իմ, իմ ընտանիքի հետ որեւէ բան պատահի, այդ ուղերձը կհրապարակվի, հայկական բոլոր համայնքներին, դեսպանատներին կուղարկվի:

  Վիդեոյում տալի՞ս եք անուններ:  

Այո, բայց այդ անունները կհնչեն, երբ ինձ, կամ իմ ընտանիքի անդամներին որեւէ բան պատահի:  

Սոնա Դավթյան