Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանում տեղի ունեցող զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացնում․ Եվրահանձնաժողովի նախագահԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիшն խաթարել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ խաղաղության բանակցությունները․ Արաղչին՝ ԼավրովինԱՄՆ-ը կարող է պահանջել Ուկրաինայից հրաժարվել ամբողջ Դոնբասից. Bloomberg Իշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՔիմ Քարդաշյանը՝ համարձակ բոդիով և փետուրներով. նոր կադրեր Լոս Անջելեսում կատակերգության նկարահանումներիցԱրբանյակից նկարահանել են Թեհրանում այաթոլլա Խամենեիի ոչնչացված նստավայրը Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել՝ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբԻնչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանԻսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին․ ԶԼՄ Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ» Ուժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ ԴավթյանԴուրս. արտաշատցին Փաշինյանին չթողեց մտնի իր խանութՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունների օրոք կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ ավելի կատարելագործվեց․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Հայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր Ավետիսյան

Մհեր Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Ժողովուրդ ջան, հիմա տեսաք՝ Միացյալ Նահանգներ-ը օվկիանոսի այն կողմից եկան ու ինչ սարքեցին մեր ռեգիոնում՝ բացառապես իրենց պետական շահերի ու իրենց գեոպոլիտիկ հետաքրքրությունների համար։
 
Հիմա գոնե պետք է հասկանանք, որ չի կարելի թույլ տալ, որ մեր ռեգիոնից դուրս պետությունները իրենց շահերը սպասարկելու համար քիթները խոթեն մեր ռեգիոնի խնդիրների մեջ։ Հիմա գոնե պետք է հասկանանք, որ այո՛, մեր տարածաշրջանի խնդիրները պետք է լուծենք Ռուսաստան-ի առաջարկած 3+3-ով, այսինքն՝ մեր ռեգիոնի խաղացողների շահերը հաշվի առնելով, հետաքրքրությունները հաշվի առնելով, և պետք է թույլ չտանք Արևմուտքը քիթը խոթի մեր տարածաշրջան։
 
Իսկ մենք ինչ ենք անում. մենք Թրամփի անունով Մեղրիում ճանապարհ ենք կառուցում, մենք թույլ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներ-ը իրենց հետաքրքրությունները առաջ բրդեն մեր պետական շահերի հաշվին։
 
Հիշեք,, ինչ էլ անենք, մեր շահերը Արևմուտքի հետ չեն համընկնում։ Հայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի։ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստան-ի հետ։
 
Մեր միակ բարեկամն ու դաշնակիցը Ռուսաստանն է, և եթե մենք ուզում ենք ունենալ պետականություն, խաղաղություն, մենք պետք է կանգնենք Ռուսաստանի կողքին։ Սա պետք է հասկանալ։ Սա մենք այսօր մեր աչքով տեսնում ենք։ Սա հեքիաթներ չեն, սա պատմություն չէ։ Սա այն ամենն է, ինչ մենք այսօր ուղղակի տեսնում ենք մեր աչքերով։
 
Եվ եթե ունենանք խորամտություն, խելք, մենք դասեր կքաղենք այն ամենից, ինչ տեսնում ենք, և մեր պետական շահերից ելնելով կկառուցենք մեր երկրի անվտանգության ճարտարապետությունը բացառապես ռուսների հետ։
 
Հակառակ պարագայում մեր տարածաշրջանում երբեք խաղաղություն չի լինելու, և եթե մենք շարունակենք այս ճանապարհով գնալ, ցավոք սրտի, իմ այս խոսքերը իրականություն կդառնան, և մենք մեր մաշկի վրա կզգանք Արևմուտքի բերած «բարիքների» ողջ ճոխությունը։
 
Հիմա ամերիկացիները օվկիանոսի ափին նստած՝ հեռվից հետևում են, թե ինչպես են ռեգիոնի ժողովուրդները տառապում, ռմբակոծում մեկը մյուսին, և այս ավերածությունների ու թշնամական մթնոլորտում ռեգիոնի ժողովուրդներն են ապրում։
 
Միացյալ Նահանգներ-ը իրենց շահերը կօգտագործեն ու հանգիստ իրենց համար կապրեն օվկիանոսի մյուս ափին՝ թքած ունենալով տեղի ժողովուրդների ապագայի վրա։
 
Խորհել է պետք։