Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ինչ կարող է մեզ պատմել առաջին միլիարդատերը առաջին տրիլիոնատիրոջ մասին Չեմպիոնների լիգայի ֆավորիտների տասնյակը Սպիտակում «Mercedes» բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին Ժամանակն է, որ Իրանի ժողովրդի բոլոր շերտերը թոթափեն բռնակալnւթյան լուծը և ստեղծեն ազատ և խաղաղասեր Իրան․ Նեթանյահու«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանԻսրայելը փորձել է uպանել Իրանի նախագահին․ ԶԼՄ Պրեմիերա․ Սուպեր Սաքո և Սուրո-«Հասնեմ քեզ» Ուժեղ տնտեսություն հնարավոր է միայն Ուժեղ Հայաստանում՝ Սամվել Կարապետյանի հետ․ Գառնիկ ԴավթյանԴուրս. արտաշատցին Փաշինյանին չթողեց մտնի իր խանութՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը, որը մենք կրում ենք մեր ազգի առջև. Մարիաննա Ղահրամանյան Այս մարդիկ պաշտոններ են զբաղեցնում, քաղաքացիների ու մի ողջ պետության ճակատագիր որոշում. Աննա ԿոստանյանԱյս իշխանությունների օրոք կոռուպցիան ոչ թե վերացավ, այլ ավելի կատարելագործվեց․ Ավետիք ՉալաբյանԱնվճար բարձրագույն կրթությունը ներդրում է պետության ապագայի մեջ․ Հրայր ԿամենդատյանՔաղաքը փոսերի մեջ է, պատասխանատուները՝ լռության․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանի ամուսնալուծության նոր վարկած Մեր առաջարկը պետության նոր մոդելի ձևավորումն է. Նարեկ ԿարապետյանՏարածաշրջանում իրավիճակը սրվել է. Փաշինյանը զբաղված է թիթեռ նկարելով Ձևավորելու ենք տուրիստական կլաստերներ Հայաստանի ամբողջ տարածքում․ Աննա ԿոստանյանԿենսաթոշակը 50%-ով ավելացնելու մեր առաջարկը ռեալ է և հիմնված է հստակ հաշվարկների վրա․ Ցոլակ Ակոպյան Komatsu PC 2000 էքսկավատորն աշխատանքի մեջ. տեսանյութ
Հասարակություն

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին։
 
Վերջին 35 տարիների ընթացքում, երբ Հայաստանը վերականգնեց իր անկախ պետականությունը, հարևան Իրանն իր բարեկամական ձեռքը մեկնեց Հայաստանին՝ օգնելու կայանալ և հզորանալ: Ավելին, Իրանը միշտ կանգնած է Հայաստանի անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության սկզբունքային դիրքերում:
 
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում Արցախը գրավելու համար Ադրբեջանին, Թուրքիային, Իսրայելին ուղղակի աջակցություն ցուցաբերած, անկախ և ինքնիշխան պետություններին ատող և ոչնչացնել ցանկացող, մարդկությանը ստրկացնել փորձող, աշխարհում նոր պատերազմներ կազմակերպող, ազգային պատկանելիություն և հայրենիք չունեցող, առևտրական, Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարեց, որ ԱՄՆ-ն լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել, ասել է թե՝ պատերազմ է սկսել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի դեմ։
 
Իրանի դեմ պատերազմն ուղիղ կերպով առնչվում է նաև Հայաստանին․ այդ նույն պատերազմը ոչնչացնելու է նաև Հայաստանի սահմանները, Հայաստանի անվտանգությունը, Հայաստանի տնտեսությունը։
Իրանի դեմ ցանկացած ռազմական գործողություն, ցանկացած պատերազմ հարվածում է առաջին հերթին Իրանի բնակչությանը, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին։
 
Հաշվի առնելով, որ 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, միշտ պաշտպանել և պաշտպանում է Հայ ժողովրդին, Հայոց Հայրենիքը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Հայոց Պետությունը և միշտ պատրաստ է պաշտպանել Հայաստանի և Հայ ժողովրդի իսկական բարեկամ, բնական դաշնակից պետություններին ու նրանց ժողովուրդներին, պաշտոնապես հայտարարում ենք՝
- Ամբողջությամբ մեր զորակցությունն ենք հայտնում բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում՝ Իրանում բնակվող բոլոր հայերին,
- 44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից «Հայոց Արծիվներ» կամավորական մարտական քաջերի ջոկատը՝ իմ գլխավորությամբ և իմ հրամանատարությամբ, հենց այսօր պատրաստ է մեկնել Իրան, Իրանում բնակվող բոլոր հայերից ձևավորել նվազագույնը 5․000-անոց Կամավորական Կորպուս և Իրանի Զինված Ուժերի, Իսլամական Հեղափոխության Պահապանների Կորպուսի հետ միասին կռվել Հայաստանի բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի արտաքին բոլոր թշնամիների դեմ։
 
Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Գնդապետ