Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է նաև ընթացիկ գնահատում, եթե սխալներ կան, պետք է ուղղվեն, պատասխանատուները՝ պատժվեն, բայց դա չի արվում․ տնտեսագետ

Ուշացած միջոցառումների պատճառով կարճ ժամանակահատվածում ունեցանք համավարակի տարածում, տարբեր ոլորտներում տնտեսական սահմանափակումներ իրականացվեցին, որը բերեց տնտեսական հետևանքներ՝ տուժեցին տնտեսվարողները, մարդիկ դարձան գործազուրկ և հայտնվեցին հարկադիր չվճարվող պարապուրդում։ Շատերը կորցրեցին իրենց փոքր բիզնեսը, որը նրանց օրվա եկամուտն և ապրուստն էր ապահովում, արդյունքում ունեցանք այն հետևանքներն, որոնք այժմ տեսնում ենք․ Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն՝ անդրադառնալով համավարակի պատճառով առաջացած տնտեսական հետևանքներին։

Տնտեսագետը նշեց՝ երկրորդ կիսամյակում արդեն ՀՆԱ-ի կրճատում ունենք, կրճատվել է աշխատողների թիվը, և, իրավիճակով պայմանավորված, բարձրացել է գործազրկության մակարդակը․

 «Կարևոր ոլորտները, ինչպիսիք են՝ շինարարությունը, սննդի, հագուստի և տուրիզմի ոլորտը, բոլորն էապես կրճատվել են, նույնիսկ կան ոլորտներ, որոնց ընդհանուր շրջանառության կրճատումը մոտենում է 100 տոկոսի և այսպիսի պարագայում աջակցության ծրագրերի արդյունավետությանը պետք է վերապահումով մոտենալ»։

Թադևոս Ավետիսյանը նշեց, որ Կառավարության առաջարկած տնտեսական ծրագրերը համավարակի պատճառով առաջացած խնդիրներին համարժեք չեն, և մեծ է ռիսկը, որ աջակցության միջոցները այս կերպ կփոշիանան, իսկ մեր երկիրն ունի սահմանափակ ռեսուրսներ։ Նրա խոսքով՝ դրան զուգահեռ նկատվում է պետական եկամուտների կրճատում, արտաքին պարտքի և սոցիալական ծախսերի ավելացում․«Օրինակ ցածր տոկոսադրույքով պետական աջակցության վարկ են տրամադրում այն  տնտեսվարողներին, որոնք չեն կրճատել իրենց աշխատակիցներին, սակայն գիտեմ բազմաթիվ դեպքեր, որ տնտեսվարողները հարկերը վճարել են և աշխատող չեն կրճատել, դիմել են աջակցության ծրագրերին, և ամենատարբեր պատճառներով մերժել են, քանի որ ունեցել են ընդամենը 500 դրամի հարկային պարտավորություն, որը զուտ համակարգի խնդիր է եղել։  Կամ, օրինակ՝ 68 հազար դրամ են վճարում չորս հոգանոց ընտանիքին, որը մարտից կորցրել է իր աշխատանքը, և հիմա արդեն 6-րդ ամիսն է անցել, այն դեպքում, երբ կենսապահովման զամբյուղը ամսական 1 անձի հաշվով  մոտավորապես 60 հազար դրամ  է։ Արդյո՞ք այդ աջակցությունը համարժեք է, իհարկե՝ ոչ»։

Տնտեսագետը մեկ այլ խնդիր է նշում, ասում է՝ պետությունը  տնտեսվարողին վարկով գումար է առաջարկում, բայց սահմանափակել է մի մասի  գործունեությունը, մի մասի համար էլ այնպիսի սահմանափակումներ է դրել, որ նրանք շահույթ չեն ստացել և եթե վերցնեն վարկով գումար՝ կավելացնեն իրենց պարտքը, ինչը հավելյալ դժվարություններ է ստեղծելու ապագայում իրենց գործունեությունը շարունակելու համար։ Ըստ նրա՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում տնտեսվարողները նախընտրում  են ժամանակավորապես դադարեցնել կամ փակել իրենց  գործունեությունը։

«Մենք բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել ոչ միայն հարկերի հետ կապված, այլ տարբեր պետական սուբսիդավորման համար, ասում են, որ ռեսուրսները սահմանափակ է, բայց եթե ռեսուրսները սահմանափակ է, արդյո՞ք կյանքի կոչված ծրագրերի գնահատականները կան՝ թե տնտեսական, սոցիալական ինչպիսի՞ ազդեցություն կունենան և արդյոք թիրախավորվա՞ծ են։ Կամ ո՞վ է հետևել, որ այդ ծախսված գումարները հասնեն իրենց նպատակին, կա՞ արդյոք հաշվետվողականություն, և ի վերջո դրված նպատակը իրականցվել է, թե՝ ոչ։ Հակաճգնաժամային կառավարումը պահանջում է նաև ընթացիկ գնահատում և եթե կան սխալներ, պետք է ուղղվեն և ինչու չէ՝ նաև պատասխանատուները պատժվեն, որովհետև  հակաճգնաժամային փուլում շատ կարևոր է նաև կարգապահությունը, բայց դա չի արվում, պոպուլիստական մոտեցում է իրականացվում»,- խոսքը եզրափակեց Թադևոս Ավետիսյանը։