Ողբերգական դեպք․ ծննդկան է մահացել
ՌԴ Սարատովի մարզում կորոնավիրուսով վարակված ծննդկանը մահացել է ծննդաբերությունից մի քանի օր անց: Նրա երեխայի հետ ամեն ինչ կարգին է: 33-ամյա հղին կորոնավիրուսով վարակվելուց հետո նախ ստացել է ամբուլատոր բուժում, հետո տեղափոխվել է մասնագիտացված կենտրոն, որտեղ ամեն օր բժշկական խորհրդատվութուն է հրավիրվել նրա բուժման մարտավարութունը քննարկելու նպատակով: Երբ բուժառուի մոտ առաջացել է բազմօրգան անբավարարություն, որոշում է կայացվել նրան ծննդալուծելու: Երեխան ծնվել է առողջ, սակայն օրգանների անբավարարությունը խորացել է, ծննդկանը նախ միացվել է արհեստական շնչառության սարքին, ապա թոքերին ու սրտին ամբողջովին փոխարինող սարքին (ЭКМО): Սակայն երիտասարդ մոր կյանքը փրկել չի հաջողվել: Հավելենք, որ ծննդալուծումը տեղի է ունեցել հղիության 7-րդ ամսում, իսկ կորոնավիրուսային հիվանդության բարդացումը կապված է եղել նաև հղիության հետ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է