Խաղողի մթերման խնդիր չի կարող լինել, եթե որոշ կազմակերպություններ, քաղաքական ենթատեքստ հաղորդելով, արհեստական խոչընդոտներ չհարուցեն. Նարեկ Մկրտչյան (տեսանյութ)
ԱԺ հայտարարությունների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Մկրտչյանը անդրադարձավ Արմավիրի մարզի խաղողագործների կողմից բարձրացրած մտահոգություններին, առ այն որ նրանք խաղողի մթերման հետ կապված խնդիր ունեն:
«Այս հարցը ուսումնասիրելուց հետո պարզ է դառնում, որ նման խնդիր Հայաստանում չի կարող լինել, եթե որոշ կազմակերպություններ, քաղաքական ենթատեքստ հաղորդելով, արհեստական խոչընդոտներ չհարուցեն: Օրինակ՝ Երևանի Արարատ կոնյակի գինու և օղու կոմբինատը կրճատել է իր մթերումները 50 տոկոսով, ինչը անհանգստացնում է քաղաքացիներին: Սա մանիպուլյացիների տեղիք է տալիս, տարբեր մեդիաներ փորձում են սա մանիպուլացնել և, բնականաբար, թիրախում հայտնվում է Կառավարությունը, որ Կառավարությունը չի օգնում գյուղացուն»,-ասաց նա:
Նարեկ Մկրտչյանը նշեց, որ մյուս կեղծ լուրն այն է, իբրև Կառավարությունը չի աջակցում խաղող մթերող ընկերություններին, հետևաբար՝ չեն կարողանում ամբողջ ծավալով մթերում իրականացնել:
Պատգամավորը նաև հայտնեց, որ Կառավարությունը տրամադրում է մինչև 3 միլիարդ անտոկոս վարկ՝ երկու տարվա ընթացքում մարելու պայմանով: Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Արմավիրի մարզպետարանի հետ խոսելուց հետո պարզ դարձավ, որ նշված ընկերությունը սկսել է իրականացնել մթերում




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Ես էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախ...
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է