Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Մարզպետարանից եկան, խորհուրդ տվեցին՝ «բիբարը փռենք ասֆալտին», իսկ վարչապետն ասում էր՝ վերջին ապրանքն անգամ պիտի մթերվի․ գյուղացիներ (տեսանյութ)

«Մարզեպատարանից  եկան, հորդորեցին սպասել, իրացման խնդիրը կլուծվի, երկու օր սպասելու ենք, հետո  դիմենք այլ քայլերի, էլի ճանապարհ կփակենք»․ այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասացին Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչները, ովքեր այսօր հարակից մի քանի գյուղերի բնակիչների հետ երկու ժամ փակ էին պահել  Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհը։

«50 տոպրակ  բիբար երկու օր առաջ տարել ենք շուկա,  34 տոպրակը հետ եմ  բերել, հիմա  կտրել ենք, չորացնում ենք, հետո դա էլ  չենք  կարողանալու իրացնել, դեռ դաշտն էլ լիքը ապրանք կա, նորից  պետք է  հավաքենք։ Աշխատողներին  գումար  պիտի տանք, վարկեր ունենք։ 0 տոկոսով  վարկ ենք տալիս, բայց իրացման  համար  պայմաններ  չկան։ Բանկերը  մեզ են խեղդելու։

Երկու օր  կանգնում ենք  շուկայում, չենք   վաճառում, գործարանները չեն ընդունում։ 3-4 մլն ծախս եմ արել, չեմ  հանում։ Մարզպետարանից եկել էին, ուրիշ  պաշտոյաններ էլ  կային, ասում էին փռեք ասֆալտին, նույն սև ու սպիտակի պատմությունն են անում անում։ Էսա մենք էլ կճղենք, կփռենք  ճանապարհի  ասֆալտին՝ տեսնենք ինչպես են անցնելու»,-ասաց գուղացիներից մեկը։

Գյուղացիները ընդգծեցին, որ չնայած  իշխանության ներկայացուցիչները, այդ թվում վարչապետն ասում են՝ որ գյուղերով  շրջում են, իրականությունն այլ է, կոնկրետ իրենց համայնքի մասին որոշ  պաշտոնյաններ  այսօր են հիշել, այն էլ ճանապարհը բացելու համար։

«Չգիտեմ խնդրանքով, թե ինչպես դիմեմ վարչապետին, թող հասանելի լինի, իրեն ճիշտ չեն տեղեկացնում՝ ինչ է  կատարվում, էս իրավիճակը ժողովրդի համար քաոս է։

Աշխատել ենք, հող ենք  մշակել, հույսեր ենք  փայփայել, հացի խնդիր ունենք։ Ես լավ հիշում եմ վարչապետի խոսքը՝ եթե մարդ աշխատում է, ստեղծում է, վերջին ապրանքն էլ պետք է մթերվի, հիմա ապարանքը կա, մթերող չկա, թող գործարանների հետ խոսեն։ Ասում են բիբարը փռեք ասֆալտին, տոննաներով ունենք, կտանենք այրոպորտի պլաշադկեն կփռենք»,-նշում էին գյուղացիները։

Մանրամասները՝ տեսանյութում