Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Պուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն Մանվելյան
Աշխարհ

Լիտվայում և Լեհաստանում արձագանքել են Լուկաշենկոյի՝ սահմանների փակման մասին հայտարարությանը

Լիտվայի և Լեհաստանի նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրների հետ սահմանները փակելու մասին հայտարարությանը նշել են, որ իրենք նույնպես կարող են փակել Բելառուսի հետ սահմանը, Լիտվայի նախագահի մամուլի ծառայությանը հղումով գրում է tass.ru-ն։

«Որոշ երկրների իշխանությունները պարզապես մոռանում են, որ միջազգային հարաբերություններում հայելային սկզբունք է գործում։ Սահմանները կարող են փակվել երկու կողմից»,- մամուլի ծառայությունը մեջբերում է Նաուսեդայի խոսքը։

Նա Մինսկի գործողությունները որակել է «սադրանք՝ առանց կոնկրետ հիմքերի»։

Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ստիպված է Լիտվայի, Լեհաստանի հետ փակել, իսկ Ուկրաինայի հետ խստացնել երկրի սահմանները։

Նա դիմել էր այդ երկրների ժողովուրդներին՝ կոչ անելով կանգնեցնել իրենց «խենթ» ղեկավարներին ու թույլ չտալ, որ «տաք պատերազմ» սկսի:

«Ստիպված ենք զորքերը հեռացնել փողոցներից, ինչպես արդեն ասել եմ, բանակի կեսը ոտքի հանել, և փակել Արևմուտքի, հատկապես՝ Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանները։ Շատ մեծ ափսոսանքով ստիպված ենք նաև ուժեղացնել սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- նշել էր Լուկաշենկոն։

Նշենք, որ Բելառուսում լարված ներքաղական իրավիճակ է: Բողոքի ցույցերը չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: