Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում
Տնտեսություն

Արտադրողները հայտնվել են ծանր վիճակում. Ավագ Հարությունյանը՝ խաղողի մթերման մասին

Մենք հանդիպել ենք այնպիսի իրավիճակի, որ Կառավարությունն արել է այն, ինչ կարող  է անել, բայց պարզվեց, որ դա բավարար չէ և խնդիրը Կառավարությունից կախված չէ:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը՝ անդրադառնալով խաղողի մթերման խնդրին:

«Բոլոր հարցերի պատասխանները Ռուսաստանի ներսում է, այստեղ շուկան կոլապսի մեջ է: Մեր խաղողի 90 տոկոսից ավելին դառնում է կոնյակ, իսկ կոնյակի 90 տոկոսը վաճառվում է Ռուսաստանում, իսկ Ռուսաստանի շուկան հիմա պարալիզացված է, մարդկանց գնողունակությունն է ընկել, դրա համար արտադրողները ծանր վիճակի մեջ են»,- ասաց նա:

Ավագ Հարությունյանը նշեց, որ արտադրողների ծանր վիճակի հետ կապված խնդիրը երկու կողմ ունի՝ նրանք չունեն գումար, քանի որ չեն վաճառել ապրանքը և երկրորդ՝ չունեն ռեալ տեղ, որ լցնեն խաղողը և այս պարագայում Կառավարությունը հանեց բոլոր սահմանափակումները, ինչը կանաչ ճանապարհ էր:

Նա նշեց, որ խնդիր դարձան, ոչ թե վարկի տոկոսները, որը պետությունը վերցրեց իր վրա, այլ մայր գումարը: «Բանկը ասեց, որ տոկոսները շատ քիչ են և կարևոր է գրավը, քանի որ մայր գումար վճարելը շատ ավելի դժվար է, քան տոկոս վճարելը: Այստեղ խաղն արդեն դուրս եկավ Կառավարության դաշտից և մտավ արտադրող-բանկ դաշտ»,- ասաց նա և նշեց, որ արտադրողներն արդեն վաղուց իրենց ունեցվածքը գրավ են դրել:

Ավագ Հարությունյանը նկատեց, որ ստեղծված իրավիճակում ամեն դեպքում կան քիչ գործարաններ, որոնք փորձում են շահող դուրս գալ և կան որոշ գյուղացիներ, որոշակի խմբեր, որոնք փորձում են սրել իրավիճակը:

«Կառավարությունն արել է այն, ինչ կարող էր անել ցանկացած կառավարություն, սակայն այս տարի բերքը շատ է և գործարանների վիճակն է շատ վատ: Լուծումը հիմա պետք է լինի գյուղացի-գործարար երկխոսության մեջ, իրենք պետք է բանակցեն, քանի որ Կառավարությունը չի կարող պարզապես գրանտներ բաժանել: Մեծ հաշվով տուժելու է երկու կողմն էլ»,-ասաց նա:

Ավագ Հարությունյանը նաև նշեց, որ թեև Կառավարությունը կարող է կոնյակի սպիրտ պատվիրել կամ գնել բերքը և տալ գործարաններին, սակայն դա խնդիրը կլուծի 10-20 տոկոսով, իսկ մնացածն արդեն խաղողագործերը և վերամշակողները պետք է լուծեն: Նրա խոսքով՝ նույն վիճակն է նաև Ռուսաստանում, Եվրոպայում: