Գարեթ Բեյլ․ Ժոզե Մոուրինյոն կատարյալ մարզիչ է «Տոտենհեմի» համար
Մադրիդի «Ռեալից» Լոնդոնի «Տոտենհեմ» վերադարձած ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը պատմել է իր վերադարձում անգլիական ակումբի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի դերի մասին։
«Մոուրինյոն ասաց, որ ցանկանում է ինձ խաղադաշտում օգտագործել մի քանի դիրքերում։ Իհարկե, ես ուրախ եմ դրան։ Նա հսկայական դեր է խաղացել իմ վերադարձում։
Մոուրինյոն հաղթող է։ Նա կատարյալ մարզիչ է «Տոտենհեմի» համար։ Մեզ պետք են տիտղոսներ։ Նա լավագույնն է այդ հարցում։ Ես գիտեմ, որ «Տոտենհեմի» յուրաքանչյուր երկրպագու ցանկանում է տիտղոս, եւ մենք ամեն մրցաշարում կանենք հնարավոր առավելագույնը այդ նպատակին հասնելու համար»,- Բեյլի խոսքը մեջբերում է BBC-ն։
31-ամյա ֆուտբոլիստի մեկ տարվա վարձակալության վճարը կկազմի 9,8 միլիոն եվրո։ Արքայական ակումբը կշարունակի Բեյլին վճարել շաբաթական 415 հազար եվրո։ «Տոտենհեմը» նրան կվճարի շաբաթական 240 հազար եվրո։ Բեյլը «Ռեալ» էր տեղափոխվել «Տոտենհեմից» 2013-ի ամռանը 101 միլիոն եվրոյով։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է